Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թվինինգ» ծրագրի անդրանիկ առցանց հանդիպումը: Երկու տարի տեւողությամբ ծրագրի իրականացումը վերապահվել է Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարաններին:
Հանդիպմանը ելույթով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրահանձնաժողովի եվրոպական հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Թվինինգ» ծրագրի քաղաքական հարցերի համակարգող Վասիլիոս Բագիոկոսը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ մասնակից երկրների խորհրդարաններից այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Կողմերը քննարկել են ԵՄ «Թվինինգ» ծրագրի դրույթները, նախանշել առաջիկա համատեղ անելիքները, հատկապես կարեւորել նմանատիպ ծրագրերի իրականացումը Հայաստանի համար այս ծանր ժամանակներում: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը կանցկացվի 2021թ. փետրվարին:
Տեղի կունենա ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ 23.12.2020ժամը 10:30214 սենյակ:...
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Կարապետյանը դեկտեմբերի 18-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հ...
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նազելի Բաղդասարյանի եւ Սոֆիա Հովսեփյանի մամուլի ասուլիսը՝ Արցախ կատարած այցի վերաբերյալ: ...