15.12.2020
Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեւոն Շիրինյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանի հետ:
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել առկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ իրականացվող եւ իրականացվելիք քայլերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել գերիների վերադարձին, Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին եւ Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին: Լեւոն Շիրինյանը ուշադրություն է հրավիրել դատական համակարգում առկա խնդիրներին եւ դրանց վերացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությանը:
Խորհրդարանի ղեկավարի հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվելու են:
15.12.2020
Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր...

Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավարի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ քայլերը քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում: Որպես այս քայլերի հաջողության կարեւորագո...