Տպել
08.12.2020
ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Լենա Նազարյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանի հրաժարականի դիմումի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
 


08.12.2020
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձը
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ի նիստում ուղերձ է ընդունել, որում ասված է. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ՝ Հիմնվելով ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի Ժնեւի կոնվենցիաների, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատութ...

08.12.2020
Խորհրդարանը հերթական նիստն է գումարել
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 9-ը եւ թիվ 10-ը արձանագրությունների՝ ՀՀ ԱԺ կազմը համալրել են «Իմ քայլը»  կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի...

08.12.2020
ԱԺ փոխնախագահը հանդիպել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենի հետ: Խորհրդարանի փոխնախագահը ողջունել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի այցը Ազգային ժողով: Լենա Նազարյանը շնորհակալություն  է հայտնել Լարս Ասլան Ռասմուսենին Հ...

08.12.2020
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Ողջունելով հյուրին՝ Վահե Էնֆիաջյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին եւ բարեկամ ժողովրդին՝ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տա...