Տպել
02.12.2020
Հանդիպում ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի անդամների հետ
1 / 7

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Բաբկեն Թունյանի նախագահությամբ հանդիպել են հանձնաժողովին կից գործող ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ:

Ընդգծելով համատեղ աշխատանքներ իրականացնելու կարեւորությունը՝ Բաբկեն Թունյանը նշել է, որ կառույցն առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները ներկայացնելու յուրօրինակ հարթակ կդառնա:

Նա տեղեկացրել է, որ գործելու է նաեւ տնտեսական հարցերի արագ արձագանքման աշխատանքային խումբ, որի նպատակն է գործարարների առջեւ ծառացած խնդիրների հրատապ լուծումը:

ՓՄՁ ասոցիացիայի անդամները եւս կարեւորել են համագործակցության անհրաժեշտությունը՝ առաջարկելով առկա խնդիրների ամբողջական գույքագրում եւ, ըստ առաջնահերթության, հանդիպում-քննարկումների կազմակերպում:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ շահութահարկին, պետական գնումներին վերաբերող օրենսդրական կարգավորումներին, տրանսպորտային ցանցի գործունեությանը, ճանապարհային բեռնափոխադրումներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, ներդրումներին վերաբերող հարցերին: