National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.12.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
02.12.2020
Քննարկվել են ՀՀ պետական գույքի մասնավորեցման եւ ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններին առնչվող նախագծեր
1 / 5

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ դեկտեմբերի 2-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության եւ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի համատեղ հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որով փորձ է արվում կարգավորել  միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին, ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում սոցիալական գովազդ տեղադրելու հետ կապված հարաբերությունները: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հավաստմամբ՝ նախատեսվում է ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդը ազատել հարկումից, դատարկ վահանակների եւ գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեդադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին: Ըստ նրա՝ Կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացման, տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելու, ինչպես նաեւ վարչատարածքային բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու ուղղությամբ: Կիրականացվեն լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես` առողջության առաջնային պահպանման, միջհամայնքային եւ միջբնակավայրային ճանապարհների պահպանության ու շահագործման, հանրակրթական դպրոցների շենքերի պահպանության ու շահագործման, սոցիալական համալիր ծառայությունների կազմակերպման ու իրականացման ոլորտներում:

Պատգամավորները հիմնականում կողմ են արտահայտվել օրենսդրական փաթեթին, ինչպես նաեւ հաստատել այն 24ժամյա ռեժիմով քննարկելու հատուկ կարգը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում տեղի ունեցող փոփոխությունների շրջանակներում «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն ընդգրկել  մասնավորեցման ծրագրում: Ըստ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի՝ մասնավորեցման արդյունքում ինչ-որ չափով կնվազի ընկերության՝ որպես պետական կառույցի գերիշխող դիրքը ոլորտում, որի հետեւանքով կստեղծվեն լեռնափրկարար ծառայություն մատուցող կազմակերպություններ, իսկ ծառայության մատուցումը կդառնա մրցակցային: Առաջարկվում է նաեւ մասնավորեցման պայմանագրում, գնորդի պարտականությունների գլխում ներառել դրույթ՝ լեռնափրկարար ծառայության մատուցման գործառույթը որպես պարտադիր պայման արձանագրելով:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել քննարկված հարցերին Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը գործընկերներին տեղեկացրել է, որ առաջիկայում կստեղծվի տնտեսական հարցերի արագ արձագանքման աշխատանքային խումբ: Հիմնական նպատակն է լինելու գործարարների առջեւ ծառացող խնդիրների հրատապ լուծումը:
 


02.12.2020
Հանդիպում ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի անդամների հետ
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Բաբկեն Թունյանի նախագահությամբ հանդիպել են հանձնաժողովին կից գործող ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ: Ընդգծելով համատեղ աշխատանքներ իրականացնելու կարեւորությունը՝ Բաբկեն Թունյանը նշել է, որ կառույցն ա...

02.12.2020
Քննարկված օրենսդրական նախաձեռնություններն արժանացել են հանձնաժողովի հավանությանը
Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կա...

02.12.2020
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Օրակարգում եղել է  ՀՀ ԱԺ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ...

02.12.2020
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետ:   ...

02.12.2020
Քննարկված համաձայնագրով ԵԱՏՄ շրջանակում սահմանվում են թանկարժեք մետաղների եւ քարերի գործառնությունների առանձնահատկությունները
Դեկտեմբերի 2-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ կայացել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Քննարկվել է«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին»...

02.12.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված  նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

02.12.2020
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

02.12.2020
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am