National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
1.12.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
01.12.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 6

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արկադի Խաչատրյանի նախագահությամբ դեկտեմբերի 1-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանի, Արտակ Մանուկյանի, Տիգրան Ուլիխանյանի, Վարդան Աթաբեկյանի, Համազասպ Դանիելյանի, Երջանիկ Հակոբյանի հեղինակած «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ` պալատի նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող այն անձը, ով ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ:

Հիմնական զեկուցող Եղիշե Սողոմոնյանը, շեշտադրելով նախագծի կարեւորությունը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի հավաստմամբ՝ օրինագիծը գործող օրենքի համեմատ մեկ քայլ առաջ է, սակայն կան խնդիրներ, որոնք իրենց լուծումը կստանան առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովականները քննարկել են նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Դավիթ Նահապետյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ» հարցը: ԱԺ պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները, կարեւորել նրա մասնագիտական հմտությունները: Դավիթ Նահապետյանը տնտեսագիության թեկնածու է, մի շարք գիտական աշխատությունների հեղինակ:

Հանձնաժողովականները կողմ են քվեարկել նրա թեկնածությանը:

ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած  «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Ի գիտություն է ընդունվել ԱԺ բյուջետային գրասենյակի հաշվետվությունը՝ 2020 թվականի երրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ: Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանի հավաստմամբ՝ իրականացվել են  նախատեսված ծրագրերը: 


01.12.2020
Տեղեկատվություն
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 14:30-ին, 214 սրահում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է աշխատանքային քննարկում գործարարների հետ՝ քննարկելու ԱԺ-ՓՄՁ աշխատանքային խմբի աշխատանքի շարունակականության ու հանդիպումների պարբերականության հարցերը քննարկելու նպատակով: ...

01.12.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի  ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

01.12.2020
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով` 30.11.2020 ժամը 11:00 314 սենյակ,Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` 02.12.2020 ժամը 11:00 334 սենյակ,...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS