National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
24.11.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
24.11.2020
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
1 / 7

Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Օրակարգում եղել է «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» հարցը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջները խախտելու վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը՝ մանրամասնելով վարույթի մասնակցի ներկայացրած դիրքորոշումն ու պարզաբանումները, անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վարույթի շրջանակում պարզված, ինչպես նաեւ պատգամավորական գործունեությանն ու առեւտրային ընկերություններում բաժնեմասնակցությանն առնչվող տեղեկությունները:

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Սուքիասյանն իր փաստարկներն ու պարզաբանումներ է ներկայացրել, առարկություններ հայտնել եզրակացության մի շարք եզրահանգումների առնչությամբ: Նա առաջարկել է դեմ արտահայտվել այս եզրակացությանը, քանի որ այն զուրկ է փաստական ու իրավական հիմքից:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները կարծիք են հայտնել, որ կեղծ օրակարգ է բերվել խորհրդարան, որի նպատակը քաղաքական ճնշումներն են, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից որեւէ համոզիչ ապացույց չի ներկայացվել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը քաղաքական ճնշումների առումով արված հայտարարություններին ի պատասխան հիշեցրել է, որ Սահմանադրությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինքնավար մարմին է: Նշվել է, որ այս պահին հանձնաժողովի 4 անդամները Կառավարության, ԲԴԽ-ի, «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներն են, իսկ հանձնաժողովից ստացվել է 4 ստորագրությամբ եզրակացություն:

Հայկուհի Հարությունյանն իր հերթին ընդգծել է, որ հանձնաժողովը վարույթը հարուցել է դեռեւս հուլիսին, երբ երկրում ոչ պատերազմական դրություն էր:

Քննարկումների արդյունքում հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» 03/2020 եզրակացությունը, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասով` Ազգային ժողովի խորհուրդը  որոշել է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:
 


24.11.2020
Տեղի կունենա ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 25.11.2020 ժամը 17:30 414 սենյակ:  ...

24.11.2020
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 7.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները համարել դադարած»,-նշ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS