Նոյեմբերի 18-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը քննարկման է ներկայացրել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020թ. հուլիսի 1-ին ստորագրված նամակ-համաձայնագրով նախատեսվում է սահմանված կարգով մասհանումներ, համաձայն որի դրանց պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
Վարկային համաձայնագրով նախատեսված է կառուցել Հրազդանի Դդմաշենի տարածքում 400/ 220 կվ լարման նոր ենթակայան, ինչպես նաեւ Հայաստան-Վրաստան սահմանում՝ Այրումում՝ 500/ 400/ 220 կվ նոր փոխակերպիչ ենթակայան: Ըստ Հակոբ Վարդանյանի՝ համաձայնագիրն էլեկտրաէներգետիկայի համակարգի շուկայի ազատականացման խթանող դեր ունի:
Նշվել է, որ ներկայում կառուցվում է նաեւ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որի աշխատելու համար խիստ անհրաժեշտ է ծրագրի մաս կազմող Դդմաշեն ենթակայանի կառուցումն ու գործարկումը:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը, կարեւորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, նշել է, որ համաձայնագիրը նպատակ ունի կանոնակարգելու փոխհոսքերը եւ բարելավելու ՀՀ էներգետիկ անվտանգությունը:
Խորհրդարանն ընդունել է օրենքի նախագիծը:
Օրվա վերջին նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:
Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան նոյեմբերի 19-ին ԱԺ 334 դահլիճում՝ հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն-10:00-10:20, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն-10:20-10:40, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն-10:40-11:00: ...
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը
Սիրելի՛ հայրենակիցներ, համացանցից տեղեկացանք, որ առաջնագծից վերադարձած զինծառայողներ, կամավորներ, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիներ, պայմանավորված ներքաղաքական վերջին զարգացումներով, ի աջակցություն ՀՀ իշխանությունների՝ այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք են հրավիրել: Հաշվի առնելով երկրում հայտ...