National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.11.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
18.11.2020
Խորհրդարանն ընդունել է էներգետիկայի ոլորտին վերաբերող համաձայնագիրը
1 / 13

Նոյեմբերի 18-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը քննարկման է ներկայացրել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020թ. հուլիսի 1-ին ստորագրված  նամակ-համաձայնագրով նախատեսվում է սահմանված կարգով մասհանումներ, համաձայն որի դրանց պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

Վարկային համաձայնագրով նախատեսված է կառուցել Հրազդանի Դդմաշենի տարածքում 400/ 220 կվ լարման նոր ենթակայան, ինչպես նաեւ Հայաստան-Վրաստան սահմանում՝ Այրումում՝ 500/ 400/ 220 կվ նոր փոխակերպիչ ենթակայան: Ըստ Հակոբ Վարդանյանի՝ համաձայնագիրն էլեկտրաէներգետիկայի համակարգի շուկայի ազատականացման խթանող դեր ունի:

Նշվել է, որ ներկայում կառուցվում է նաեւ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որի աշխատելու համար խիստ անհրաժեշտ է ծրագրի մաս կազմող Դդմաշեն ենթակայանի կառուցումն ու գործարկումը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը, կարեւորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, նշել է, որ համաձայնագիրը նպատակ ունի կանոնակարգելու փոխհոսքերը եւ բարելավելու ՀՀ էներգետիկ անվտանգությունը:

Խորհրդարանն ընդունել է օրենքի նախագիծը:

Օրվա վերջին նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:


18.11.2020
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան նոյեմբերի 19-ին ԱԺ 334 դահլիճում՝ հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն-10:00-10:20, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն-10:20-10:40, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն-10:40-11:00:   ...

18.11.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը
Սիրելի՛ հայրենակիցներ, համացանցից տեղեկացանք, որ առաջնագծից վերադարձած զինծառայողներ, կամավորներ, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիներ, պայմանավորված ներքաղաքական վերջին զարգացումներով, ի աջակցություն ՀՀ իշխանությունների՝ այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք են հրավիրել: Հաշվի առնելով երկրում հայտ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am