Տպել
17.11.2020
Երկրի օրենսդիր մարմնում մեկնարկել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 33

Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Նիստի սկզբում պատգամավորներն ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում նահատակված քաջորդիների հիշատակը:

Մինչ օրակարգերի հաստատումը մտքերի փոխանակության փուլում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են հետպատերազմական իրադրությունից դուրս գալու ելքերին, պատերազմի ընթացքում թույլ տրված բացթողումներին, ստեղծված իրավիճակում կարեւորել երկրում իշխանափոխության իրականացումը: Ընդդիմադիր խմբակցությունների անդամները պահանջել են ՀՀ կառավարության անդամների եւ վարչապետի հրաժարականները՝ ընդգծելով նոր բանակցությունների հնարավորության ստեղծման անհրաժեշտությունը: Նրանք անդրադարձել են երկրում ձեւավորված ատելության մթնոլորտին, հնչեցվող սպառնալիքներին:

«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ ոչ ոք պարտության հարցում պատասխանատվությունից չի խուսափում, Հայաստանի Հանրապետությունում բախումներ չեն լինելու, եւ իշխանությունն ունի սադրանքներին չտրվելու կամք: Նշվել է, որ պատերազմի ընթացքում չի եղել որեւէ պահ, որ հնարավոր է եղել պատերազմը կանգնեցնել ավելի լավ պայմաններով եւ չի արվել՝ որակելով դա ապատեղեկատվություն: Խմբակցության ներկայացուցիչները հանդարտության կոչ են արել, հանդես եկել հրադադարից հետո քաղաքական հարթակում չլուծված հարցերի պատասխանները գտնելու, ներքաղաքական դաշտի ներդաշնակությանը հասնելու առաջարկով:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, պետական մարմինները չեն աշխատում: Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ իրենք առաջարկում են այսօր՝ ժամը 18:30-ին, հրավիրել ռազմական դրությունը վերացնելու առաջարկով արտահերթ նիստ եւ անցնել ժողովրդավարական գործընթացների իրականացման հնարավորությանը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Նաիրա Զոհրաբյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է անցնցում հեռանա, պետք է լինի նոր բանակցող: Պատգամավորի խոսքով՝ այսօր պետք է քննարկվի ռազմական դրության վերացման եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գնահատմամբ` բոլորի գերխնդիրը պետք է լինի կայունացումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եռակողմ հայտարարությունը պատերազմի դադարի մասին է:  «Ոչ իշխանություն ստանձնելը, ոչ իշխանության մնալը նպատակ չեն եւ չպետք է լինեն»,-ասել է խմբակցության ղեկավարը: Լիլիթ Մակունցի խոսքով՝ համատեղ ուժերով մատնանշվելիք փոփոխություններն ու ուղիները պետք է առաջին հերթին լինեն երկիրը ցնցումներից զերծ պահելու եւ զարգացման նոր հեռանկար ապահովելու համար:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ընդգծել է՝ ոչ ոք չի ժխտում, որ կառավարող ուժն է նախեւառաջ կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը, դրանից հնարավոր չէ խուսափել՝ հավելելով, որ կլինեն նաեւ հետեւություններ: ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ հենց այս պատասխանատվությունն է ՀՀ վարչապետին մղել ստորագրելու եռակողմ հայտարարությունը, որով 25.000-30.000 զինվորականի կյանք է փրկվել, փրկվել է Ստեփանակերտը, ուրեմն՝ նաեւ Արցախը: Լենա Նազարյանն անընդունելի է համարել, որ տեղի ունեցածը դիտարկվում է իբրեւ 2,5 տարվա կառավարման հետեւանք եւ պարզունակ է դարձվում Արցախի խնդիրը: «Սա ոչ միայն  երկուսուկես տարվա, նույնիսկ 25 տարվա քաղաքականության հետեւանք չի կարող լինել միայն, այլեւ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետեւանք է, որը պետք է հաշվի առնել»,-ընդգծել է ԱԺ նախագահի տեղակալը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը տեղեկացրել են, որ խմբակցությունները չեն մասնակցելու հերթական նիստի աշխատանքներին եւ առաջարկել են միանալ արտահերթ նիստ հրավիրելու իրենց նախաձեռնությանը:

Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերը, որից հետո քննարկել «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ նախագիծը մշակվել է մինչեւ ռազմական գործողությունների մեկնարկը եւ ներկայացվել ԱԺ քննարկմանը սահմանված ժամկետում եւ ընթացակարգով:

Ըստ բանախոսի՝ 2021 թվականի պետական բյուջեն նախագծվել է այն տրամաբանությամբ, որ հարկաբյուջետային քաղաքականությունն առավելագույնս համարժեք լինի կանխատեսվող տնտեսական զարգացումներին եւ նպաստի տնտեսական աճի վերականգնմանը, ինչպես նաեւ տնտեսական աճի ներուժի մեծացման նախադրյալներ ձեւավորի՝ պահպանելով ոլորտային քաղաքականությունների իրականացման համար հատկացումների անհրաժեշտ չափաքանակները:

ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությանը, նշել  համավարակի եւ պատերազմի թողած բացասական ազդեցությունը պետական բյուջեի վրա, անդրադարձել  այն գործոններին, որոնք կարող են  դրական ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա:   Նախարարն այս պայմաններում անխուսափելի է համարել պարտքի ավելացումը:

Նշվել է, որ տնտեսական անկումն ընթացիկ տարում մեր երկրում կազմել է 5,7 տոկոս, ակնկալվում է, որ գալիք տարում տնտեսական աճը կկազմի 3,2 տոկոս:

Նախարարի դիտարկմամբ՝ Կառավարությունն ակնկալում   է վերականգնել տնտեսական աճը. այդ նպատակի համար նախատեսվել է  հատկացնել 215 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի 3,2  տոկոսը,  որը կուղղվի  կապիտալ ծախսերի իրականացմանը: Այս նպատակով առանձին հավելվածով կհատկացվի նաեւ 81 մլրդ դրամ:  Ընթացիկ ծախսերի փոփոխություն 2021 թվականին չի նախատեսվում: Ըստ նրա՝ սա չի նշանակում ոլորտներում զարգացման կանգ, քանի որ շարունակվելու են կատարվել ստանձնված պարտավորությունները, իսկ դրանք   2019 թվականի համեմատ որոշակի աճով են նախանշված:

«ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԿԲ-ի եզրակացությունը ներկայացրել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:  Նա նշել է, որ Կառավարության՝ 2021 թվականի վերաբերյալ մակրոտնտեսական կանխատեսումները բավականին մոտ են ԿԲ կանխատեսումներին, ըստ որոնց շարունակվելու է համավարակի եւ պատերազմի  բացասական ազդեցությունների չեզոքացումը, արտաքին եւ ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, նաեւ հարկաբյուջետային քաղաքականության սահուն կոնսոլիդացիայի եւ համարժեք դրամավարկային քաղաքականության իրականացումը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը ներկայացրել է  հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա շեշտել է պետության ֆինանսական գլխավոր փաստաթուղթը ժամանակին ընդունելու կարեւորությունն ու պետական ինստիտուտների անխափան գործունեության ապահովումը:  Պատգամավորը հայտնել է, որ ի սկզբանե գալիք տարում  նախատեսված է եղել  ունենալ 4,8 տոկոս տնտեսական աճ, սակայն նախագծի վերանայված տարբերակում  աճը կանխատեսվում է 3,2 տոկոս չափով:

Նախագծի վերանայված տարբերակով հարկային եկամուտներ ակնկալվում է ստանալ 1 տրիլիոն  440 մլրդ դրամի չափով,  ծախսերը կատարվելու են ամբողջությամբ՝ ներառյալ կապիտալ ծախսերը, նաեւ  կանխատեսվում է, որ բյուջեի պակասուրդը կկազմի   342 մլրդ դրամ:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ մասնավորապես անդրադառնալով  բյուջեի նախագծի՝ վերանայման կարիք ունեցող հոդվածներին:

ՀՀ  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ամփոփիչ ելույթում  ընդգծել է, որ Կառավարությունը որդեգրել է արտահանմանը, ինչպես նաեւ  բարձր տեխնոլոգիաների  եւ արդյունաբերության զարգացմանը միտված  տնտեսական   քաղաքականություն, հետեւաբար կարեւոր է այնպիսի միջավայրի առկայությունը, որը հնարավորություն կտա ներդրումներ ներգրավել:

«ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումն ընդմիջվել է առնվազն 4 օրով, պատգամավորները եւ խմբակցությունները կարող են իրենց առաջարկները ներկայացնել քսանչորս ժամվա ընթացքում:

Օրվա վերջին նիստում պատգամավորները «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն հանդես են եկել հայտարարություններով: 


02.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...

02.05.2024
Խորհրդարանը քննարկել է ՄԻՊ տարեկան հաղորդումը եւ զեկույցը
Թե' Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, թե' որպես կախարգելման ազգային մեխանիզմ` ՄԻՊ-ի տարեկան զեկույցը ցույց են տալիս բնագավառում առկա խնդիրները: Ներկայացվել են այն բազմաթիվ խնդիրները, որոնք ընթացքում լուծվել են, այդ թվում` պաշտպանի միջամտության արդյունքում: Ներկայացնելով 2023 թվականի ը...

02.05.2024
«Հանքարդյունաբերական ոլորտը եւ նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում
Գերծանրաբեռնված ավտոմեքենաներից վնասվող ճանապարհների հարցը եւ լուծման հնարավոր ուղիները «Հանքարդյունաբերական ոլորտը եւ նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկման առանցքում էին:   Մայիսի 2-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկումը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշ...

02.05.2024
Խորհրդարանում քննարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը
2022-2023 թվականներին կազմակերպվել եւ անցկացվել են ՏԻՄ ընտրություններ Հայաստանի  24 համայնքներում, որոնցից 21-ում՝ համամասնական ընտրակարգով, իսկ 3-ում՝ մեծամասնական: 2023 թվականին ԿԸՀ-ն օրենսդրությանը համապատասխան ստուգել է 1  քաղաքացիական նախաձեռնության կողմից Ազգային ժողովին օրենքի նախագ...

02.05.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 13.05.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 17.05.2024 - 14:00-16:00:   1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 06.05.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 07.0...

02.05.2024
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը մայիսի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Այնուհետեւ պատգամավորները շարունակել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկումը: Ելույթնե...

02.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...

02.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը...