ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ նոյեմբերի 16-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Արտոնագրերի մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որով փորձ է արվում կարգավորել գյուտերի ստեղծման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված գույքային եւ անձնական` ոչ գույքային հարաբերությունները:
Մշտական հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ որոշակի խնդիրներ ճշգրտելու համար հարցի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցի եւ Գեւորգ Պապոյանի հեղինակած «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման եւ ֆինանսավորման կարգը: Գեւորգ Պապոյանի հավաստմամբ՝ գնումների գործընթացին մասնակցելու հնարավորություն տրվում է պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին, իսկ պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում` ինչպես գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին, այնպես էլ ՀՀ-ում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպություններին եւ զանգվածային լրատվության միջոցներին:
Կառավարության եզրակացությունը դրական էր: Քննարկման արդյունքում հանձնաժողովականները կողմ են քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:
Օրակարգային մի շարք հարցերի քննարկումն ու քվեարկությունը հետաձգվել են մինչեւ երկու ամիս ժամկետով:
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է պատգամավորների հետ
Նոյեմբերի 16-ին խորհրդարան է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով: Հանդիպմանը չեն մասնակցել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:Հանդիպումն ընթացել է միայն ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներ...
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 16-ին Մաթեւոս Ասատրյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:30-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...