National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.11.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
09.11.2020
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում քննարկվել են կրթության, գիտության, սփյուռքի, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ոլորտային հատկացումները
1 / 10

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, սփյուռքի, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մխիթար Հայրապետյանի եւ Արկադի Խաչատրյանի նախագահությամբ  նոյեմբերի 9-ին շարունակվել է 2021 թվականի  պետական բյուջեի նախնական քննարկումը: Անդրադարձ է կատարվել ոչ միայն ոլորտներում նախատեսված քաղաքականությանը, այլեւ առկա խնդիրներին  եւ դրանց չեզոքացմանն ուղղված քայլերին:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը  հայտնել է, որ 2019 թվականի  համեմատ 2021 թվականին  10 տոկոս աճ է նախատեսված կրթության, գիտության,  մշակույթի եւ սպորտի ոլորտների ծախսերի  համար: Մասնավորապես  ոլորտների  ֆինանսավորման համար նախատեսված է հատկացնել 177,6 մլրդ դրամ կամ 16,6 մլրդ դրամով ավելի, քան  2019 թվականի ծրագրային ցուցանիշն էր:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի  տեղեկացմամբ՝ նախարարությունն իրականացնելու է  երկու տասնյակից ավելի  ծրագրեր,  Covid-19 համավարակով պայմանավորված մի շարք միջոցառումներ հետաձգվել կամ չեղարկվել են, հետեւաբար այդ մասով չեն լինելու նաեւ ֆինանսական հատկացումներ:

Փոխնախարարը նաեւ  հայտնել է, որ բյուջեի նախագիծը վերանայման փուլում է, դրանում փոփոխություններ կիրականացվեն՝ պայմանավորված պատերազմով:

Պատգամավորներն անհրաժեշտ են համարել ավելացնել գիտության ոլորտի, մասնավորապես դրա առանձին ճյուղերի, ինչպես նաեւ   միջին մասնագիտական /արհեստագործական/ կրթության հատվածի ֆինանսավորումը: Օրենսդիրներին  հետաքրքրել  է նաեւ   պատերազմում զոհվածների  երեխաների՝ բուհերում ուսանելու վարձավճարների հարցը:  Այս կապակցությամբ նշվել է, որ նախարարությունն արդեն  դիտարկում է տարբեր ձեւաչափեր՝ թեթեւացնելու համար նման ընտանիքների սոցիալական բեռը: Կարեւորվել են նաեւ  դպրոցականների ֆինանսական գիտելիքների, մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումները:

Փոխնախարարը հայտնել է, որ գալիք տարում շարունակվելու է  ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման գործընթացը: Մի շարք քայլեր են նախատեսված Արցախից եկած երեխաների կրթության շարունակականության սապահովման համար:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ ոլորտը կարգավորող  նոր օրենքով  պայմանավորված հանձնաժողովի գործառույթներն ավելացել են, հետեւաբար փոքր-ինչ ավելի գումարի կարիք  է առաջացել: Նախատեսված է հանձնաժողովում ավելանացնել 4 նոր հաստիք, այլ փոփոխություններ չեն նախատեսվում:   

Նշվել է, որ   ՀՌՀ հանձնաժողովին նախատեսված է հատկացնել 313 մլն դրամ:

Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը  հաջորդիվ նշել է, որ կտրուկ փոփոխություններ կառույցում նախատեսված չեն: Ըստ նրա՝ 500 մլն դրամով պակաս կլինի գալիք տարվա  ֆինանսական հատկացումը՝ կապված վարկի մարման  հետ, որը վերցվել էր հեռուստաընկերության տեխնիկական վերազինման նպատակով: Նա հայտնել է, որ այս տարի կառույցը 500 մլն դրամի խնայողություն է ունեցել, ինչը պայմանավորված է համավարակով եւ ռազմական դրությամբ:

Արա Շիրինյանն անհրաժեշտ է համարել շարունակել  կառույցի տեխնիկական վերազինումը՝ ընդգծելով լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանն իր ելույթում  հայտնել է, որ 2021 թվականին գրասենյակն իրականացնելու է երեք ծրագիր, որոնց շրջանակում նախատեսված է անցկացնել  ութ միջոցառում, այդ նպատակով կծախսվի շուրջ  890  մլն 930 հազար  դրամ:


09.11.2020
Քննարկվել են 2021թ. պետական բյուջեով նախատեսված սոցիալական ապահովության եւ առողջապահության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային  եւ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արկադի Խաչատրյանի եւ Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ նոյեմբերի 9-ին քննարկվել են «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական ապահովության եւ առողջա...

09.11.2020
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումներ
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am