National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.11.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
03.11.2020
Քննարկվել են ՀՀ 2021թ. պետական բյուջեով նախատեսված տնտեսության տարբեր ոլորտների բյուջետային հատկացումները
1 / 8

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արկադի Խաչատրյանի եւ Բաբկեն Թունյանի նախագահությամբ քննարկվել են արդյունաբերության, էներգետիկա եւ բնական պաշարների, տրանսպորտ եւ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանրային ծառայությունների կարգավորման, տնտեսական մրցակցության պաշտպանության, անշարժ գույքի կադաստրի, քաղաքաշինության 2021թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2019 թվականին ՀՀ տնտեսությունը շարունակեց աճել ավելի արագ տեմպերով եւ գրանցվեց 7.6% տնտեսական աճ՝ համաշխարհային տնտեսության 2.9% աճի պայմաններում, ինչի շարժիչ ուժ են հանդիսացել ծառայությունների եւ արդյունաբերության ճյուղերը: Ընդ որում, աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ գյուղատնտեսության: Կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած համաշխարհային ճգնաժամի պայմաններում 2020թ. կանխատեսվում է տնտեսության 6.0% տնտեսական անկում, իսկ 2021թ՝ 4.8% աճ: Եկող տարի կանխատեսվում է, որ ծառայությունները կաճեն 4.1%-ով, արդյունաբերությունը՝ 5.2%-ով, շինարարության ճյուղը՝ 4.9%-ով, իսկ գյուղատնտեսությունը՝ 3.9% ով: Նախարարի հավաստմամբ` 2021թվականին նախատեսում է 1 տրիլիոն 569 միլիարդ դրամ եկամուտ ապահովել, որի հիմնական մասը հարկային եկամուտներն են:

Ոլորտների պատասխանատուները ներկայացրել են գալիք տարվա ֆինանսական հատկացումները, կարեւորել բյուջետային ծրագրերի ժամանակին իրականացումը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեին 2021թվականին կհատկացվի 32,6 մլրդ դրամ՝ ընթացիկ տարվա 29.1 միլիարդ դրամի փոխարեն: «Հարկային եւ մաքսային ծառայություններ» ծրագրի շրջանակներում նախատեսվել է թվով 8 միջոցառում, որից 4-ը՝ կապիտալ բնույթի: Կհատկացվի 10,021.4 մլն դրամ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 32,242.3 մլն դրամ: Միջոցներն ուղղվելու են մի շարք ծրագրերի, այդ թվում փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության միջոցառումների իրականացմանը, որի համար նախատեսվում է հատկացնել 183.1 մլն դրամ:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գծով նախատեսվում է 243,295.4 մլն դրամ, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ծրագրեր, որոնցից են՝ «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագիրը, ինչի համար ներքին աղբյուրների հաշվին 2021 թվականին նախատեսվում է հատկացնել 7,428.1 մլն դրամ: «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի իրականացման համար՝ 46,736.2 մլն դրամ: «Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների բարելավման եւ անվտանգ երթեւեկության ծառայություններ» միջոցառմանը կհատկացվի 10,895.9 մլն դրամ: Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի նպատակն է Վեդու ջրամբարի եւ ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում, ինչը կբարձրացնի ջրապահովման մակարդակը եւ կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը: Վեդու ջրամբարի կառուցումը կբարձրացնի Վեդի եւ Արարատ ՋՕԸ-ների շուրջ 3200 հա հողատարածքների ջրապահովման մակարդակը՝ 2021թ.-ին նախատեսվում է 3,385.7 մլն դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 2,825.3 մլն դրամ, ՀՀ կառավարության համաֆինանսավորում` 560.4 մլն դրամ:

Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման ծրագրով կբարելավվեն եւ կարդիականացվեն ոռոգման համակարգերը` կրճատելով շահագործման եւ պահպանման ծախսերը: 2021թ.-ին նախատեսվում է 4,294.7 մլն դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 3,445.3 մլն դրամ, ՀՀ կառավարության համաֆինանսավորում` 849.4 մլն դրամ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գծով 2021թվականին նախատեսվում է հատկացնել շուրջ 9,1 մլրդ դրամ, որի շրջանակներում կիրականացվեն մի շարք ծրագրեր: Առաջիկայում կստեղծվի կիբերանվտանգության կենտրոն:

ՀՀ հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովին 2021թվականին կհատկացվի 852,553.0 մլն դրամ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին 2021թվականին կհատկացվի 541,846.4  մլն դրամ:

ՀՀ անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի գծով 2021 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 4,645.4 մլն դրամի ծախսեր` 2020 թվականի  պետական բյուջեով հաստատված 5,200.0 մլն դրամի դիմաց կամ 10.7 %-ով պակաս: Հատկացվող միջոցներից համակարգի պահպանման ծախսերը կկազմեն 3,848.5 մլն դրամ:

«Քաղաքաշինության եւ ճարտարապետության բնագավառում պետական քաղաքականության իրականացում եւ կանոնակարգում» ծրագրի գծով (առանց կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նախատեսվել է 496.5 մլն դրամ, որը 2020 թվականի պետական բյուջեով հաստատված համադրելի ցուցանիշից՝ 543.0 մլն դրամից պակաս է 8.6 %-ով: 


03.11.2020
ԱԺ արտահերթ նիստում ընդունվել են «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները
Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով նահատակված քաջորդիների հիշատակը: Երկրորդ ընթերցման ընթացակարգով ՀՀ տարած...

03.11.2020
Արտահերթ նիստ է գումարել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 3-ին հրավիրել է արտահերթ նիստ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ առա...

03.11.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:30-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

03.11.2020
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am