Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը:
Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով նահատակված քաջորդիների հիշատակը:
Երկրորդ ընթերցման ընթացակարգով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել: Փոխնախարարը հիշեցրել է, որ օրենսդրական առաջարկի ընդունումը պայմանավորված է «Պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ եւ աշխարհազորի ձեւավորման աշխատանքներն առավել համակարգված ու օրենսդրորեն կարգավորված իրականացնելու անհրաժեշտությամբ:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը եւս երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել Վաչե Տերտերյանը: Առաջարկվում է Երեւանի քաղաքապետի տեղակալների թիվը 3-ի փոխարեն սահմանել 4: Գրավոր առաջարկներ չեն ստացվել:
Օրինագծերի վերաբերյալ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Մաթեւոս Ասատրյանը:
Նիստի ավարտին օրենսդիրները քվեարկությամբ ընդունել են քննարկված հարցերը:
Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:
Քննարկվել են ՀՀ 2021թ. պետական բյուջեով նախատեսված տնտեսության տարբեր ոլորտների բյուջետային հատկացումները
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արկադի Խաչատրյանի եւ Բաբկեն Թունյանի նախագահությամբ քննարկվել են արդյունաբերության, էներգետիկա եւ բնական պաշարների, տրանսպորտ եւ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանրային ծառայությունների կարգավ...
Արտահերթ նիստ է գումարել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 3-ին հրավիրել է արտահերթ նիստ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ առա...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:30-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...