National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
08.03.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
28.10.2020
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 15

Հոկտեմբերի 28-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը:

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ներկայացմամբ՝ առաջին ընթերցումից հետո ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ օրենսդրական նախաձեռնությունն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Փաթեթի ընդունման դեպքում առավել արդյունավետ կկանոնակարգվեն աշխարհազորի պատրաստության եւ կիրառման, ենթակայության եւ ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նույնպես ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Ըստ բանախոսի՝ ՀՀ զինված ուժերի մարտունակությունն ու ռազմական հզորությունը վտանգող մի շարք հանցագործությունների դեպքում կկիրառվեն առավել համաչափ պատիժներ: Գաբրիել Բալայանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն ստացվել:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը նշել է, որ աշխատանքային քննարկումից հետո հանձնաժողովում նախագիծն ստացել է դրական եզրակացություն:

Գաբրիել Բալայանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով  հստակեցվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված դրույթները:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է քննարկված օրենքների նախագծերը:

Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


08.03.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ձեր աշխատանքն ու համառությունը, որոնք մեծագույն հարգանքի են արժանի, կարեւորագույն երաշխիքն են՝ դուք, մեր քույրերը, մեր աղջիկները անպայմանորեն զբաղեցնելու են իրենց արժանի տեղը մեր կյանքի բոլոր ոլորտներում...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS