Տպել
28.10.2020
ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի նախագահությամբ հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի ներկայացմամբ խորհուրդը քննարկել եւ հաստատել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը:
 
Լրացումներ եւ փոփոխություններ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի 015-Ա որոշման մեջ: