Հոկտեմբերի 27-29-ը ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանի հրավերով աշխատանքային այցով մեր երկրում է «Կանանց երկխոսություն» համառուսաստանյան քաղաքական կուսակցության նախագահ Ելենա Սեմերիկովան, ում այսօր ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Նազելի Բաղդասարյանը:
Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը ցավով է ընդգծել այն փաստը, որ այն տեղի է ունենում ոչ խաղաղ, այլ պատերազմական իրավիճակում: Ներկայացնելով ստեղծված իրադրությունը՝ Լենա Նազարյանը փաստել է, որ արդեն մեկ ամիս է Ադրբեջանն ու Թուրքիան մեզ ներքաշել են պատերազմի մեջ:
«Պատերազմը սկսել է Ադրբեջանը՝ Թուրքիայի քաղաքական եւ ռազմական աջակցությամբ: Երեւի իրենց երկրներում տուժածների հետ ներքին խնդիրներ չունենալու համար ռազմի դաշտ են հանել վարձկանների Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից եւ Պակիստանից»,-ասել է ԱԺ փոխխոսնակը:
Լենա Նազարյանն ընդգծել է, որ ԼՂ հիմնահարցը մեզ համար տարածքային խնդիր չէ, այլ՝ մարդու իրավունքների հարց: Նրա խոսքով՝ Արցախյան խնդիրը ծագել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի նվազագույն իրավունքներն ապահովելու հարցում Ադրբեջանի անկարողության պատճառով: ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այս 30 տարիներին պարզ է դարձել՝ հայերն ու ադրբեջանցիները չեն կարող ապրել միասին Ադրբեջանի ղեկավարության ներքո: «Դա հայերի կյանքին ու անվտանգությանն ուղիղ սպառնալիք է: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, պատրաստ ենք հարցը լուծել բանակցությունների ճանապարհով: Մինչ այժմ էլ այդպես ենք ասում»,-փաստել է Լենա Նազարյանը:
Որպես խնդրի լուծման ուղիներից մեկը՝ ԱԺ փոխնախագահը մատնանշել է հայերի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը անկախ հանրապետությունում: Նրա համոզմամբ՝ հայերը չեն կարող ապրել Ադրբեջանի ղեկավարման ներքո, դա կլինի նոր ցեղասպանություն, մեր պատմության կրկնությունը: Ադրբեջանը դեմ է փոխզիջումներին, խաղաղությանն ու բանակցություններին: Այս համատեքստում Լենա Նազարյանը կարեւորել է միջազգային հանրության դերը:
«Այն փաստը, որ Ադրբեջանն անտեսում է պայմանավորվածությունները, վարկաբեկում Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին, չպետք է աննկատ մնա: Մարդիկ տեսնում են, որ ժողովրդավար գերտերություններն ունակ չեն ազդելու այն երկրների վրա, որոնք գործում են ահաբեկչական մեթոդներով: Եթե աշխարհը փոխվում է, այս պատերազմը ցույց է տալիս, որ այն դառնում է ավելի վատ, վտանգավոր եւ անկանխատեսելի: Եթե գերտերությունները չեն կարող պաշտպանել փոքր ժողովրդավարությունը, դա խարխլում է մարդկանց հավատը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հանդեպ: Իսկ դա իր հերթին կհանգեցնի նոր պատերազմների, ցեղասպանության եւ մարդկային տառապանքների: Ոչ մեկ չի ունենա լավ կյանք՝ անկախ ազգությունից եւ ապրելու վայրից»,-նշել է ԱԺ նախագահի տեղակալը:
Ելենա Սեմերիկովան շնորհակալություն է հայտնել այցի հրավերի համար՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 13-ին միջազգային փորձագիտական խորհրդակցության ընթացքում «Բարեկեցությունը եւ սոցիալական արդարությունը՝ որպես կայուն զարգացման գործոններ» թեմայի շրջանակում Ռուսաստանի, Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի եւ այլ երկրների կանանց մասնակցությամբ քննարկվել եւ կարեւորվել է ստեղծված բարդ իրավիճակում կանանց փոխգործակցությունը տարբեր մակարդակներում: Նա փաստել է, որ Լեռնային Ղարաբաղում ընթանում է լայնածավալ պատերազմ, ինչը 21-րդ դարում պետք է անթույլատրելի լինի եւ դրա դադարեցման համար կարեւորել է գործուն քայլերի իրականացումը: Ելենա Սեմերիկովայի խոսքով՝ ցանկացած ազգության եւ դավանանքի մոր համար պատերազմից ավելի վատ բան չկա:
Նա տեղեկացրել է, որ ԱՊՀ կանանց հետ համատեղ ստեղծել է «Կանանց երկխոսություն» միջազգային խաղաղարար շարժումը եւ Հայաստանում այդ շարժման կառույցը բացելու հարցում ակնկալում է Լենա Նազարյանի աջակցությունը:
Ելենա Սեմերիկովան Լենա Նազարյանին խնդրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցել Սուրբ Նիկոլայ Հրաշագործի սրբապատկերը, որը մինչ իր Երեւան գալը օրհնվել եւ օծվել է Մոսկվայի Սուրբ Նիկոլայ Հրաշագործի տաճարում: Նա համոզմունք է հայտնել, որ սրբապատկերը խաղաղություն կբերի հայ ժողովրդին:
Վլադիմիր Վարդանյանը կարծիք է հայտնել, որ պատերազմն ընդամենը քող է, որի ներքո փորձ է արվում իրականություն դարձնել հայ բնակչության ցեղասպանությունը:
Պատգամավորներն իրենց խոսքում ընդգծել են Ադրբեջանի հասարակության շրջանում հայատյացության քարոզը: Նրանք կարեւորել են ԼՂ հակամարտության կարգավորումը բացառապես բանակցությունների ճանապարհով:
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հոկտեմբերի 29-ին ԱԺ 334 դահլիճում՝ հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն - 11:40-12:00: ...
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Հոկտեմբերի 28-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակա...
ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի նախագահությամբ հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի ներկայացմամբ խորհուրդը քննարկել եւ հաստատել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրան...
Քննարկված նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
Հոկտեմբերի 28-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ներկայացմամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել Կառավարության հեղինակած «Ռազմա...
Ազգային ժողովի նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով
ՀՀ Ազգային ժողովի հերթական՝ հոկտեմբերի 28-ի նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է եւս 4 ժամ, սակայն այդ ընթացքում անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: ՀՀ ԱԺ նախագահի տեղա...
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:30-ին տեղի ունենալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:30-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Տեղի կունենան ԱԺ մշտական հանձնաժողովներիի արտահերթ նիստեր
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 28.10.2020 ժամը 11:30 414 սենյակ,Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 28.10.2020 ժամը 12:30 314 սենյակ: ...