National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.10.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
28.10.2020
Լենա Նազարյանն ընդունել է «Կանանց երկխոսություն» համառուսաստանյան քաղաքական կուսակցության նախագահին
1 / 3

Հոկտեմբերի 27-29-ը ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանի հրավերով աշխատանքային այցով մեր երկրում է «Կանանց երկխոսություն» համառուսաստանյան քաղաքական կուսակցության նախագահ Ելենա Սեմերիկովան, ում այսօր ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Նազելի Բաղդասարյանը:

Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը ցավով է ընդգծել այն փաստը, որ այն տեղի է ունենում ոչ խաղաղ, այլ պատերազմական իրավիճակում: Ներկայացնելով ստեղծված իրադրությունը՝ Լենա Նազարյանը փաստել է, որ արդեն մեկ ամիս է Ադրբեջանն ու Թուրքիան մեզ ներքաշել են պատերազմի մեջ:

«Պատերազմը սկսել է Ադրբեջանը՝ Թուրքիայի քաղաքական եւ ռազմական աջակցությամբ: Երեւի իրենց երկրներում տուժածների հետ ներքին խնդիրներ չունենալու համար ռազմի դաշտ են հանել վարձկանների Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից եւ Պակիստանից»,-ասել է ԱԺ փոխխոսնակը:

Լենա Նազարյանն ընդգծել է, որ ԼՂ հիմնահարցը մեզ համար տարածքային խնդիր չէ, այլ՝ մարդու իրավունքների հարց: Նրա խոսքով՝ Արցախյան խնդիրը ծագել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի նվազագույն իրավունքներն ապահովելու հարցում Ադրբեջանի անկարողության պատճառով: ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այս 30 տարիներին պարզ է դարձել՝ հայերն ու ադրբեջանցիները չեն կարող ապրել միասին Ադրբեջանի ղեկավարության ներքո: «Դա հայերի կյանքին ու անվտանգությանն ուղիղ սպառնալիք է: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, պատրաստ ենք հարցը լուծել բանակցությունների ճանապարհով: Մինչ այժմ էլ այդպես ենք ասում»,-փաստել է Լենա Նազարյանը:

Որպես խնդրի լուծման ուղիներից մեկը՝ ԱԺ փոխնախագահը մատնանշել է հայերի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը անկախ հանրապետությունում: Նրա համոզմամբ՝ հայերը չեն կարող ապրել Ադրբեջանի ղեկավարման ներքո, դա կլինի նոր ցեղասպանություն, մեր պատմության կրկնությունը: Ադրբեջանը դեմ է փոխզիջումներին, խաղաղությանն ու բանակցություններին: Այս համատեքստում Լենա Նազարյանը կարեւորել է միջազգային հանրության դերը:

«Այն փաստը, որ Ադրբեջանն անտեսում է պայմանավորվածությունները, վարկաբեկում Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին, չպետք է աննկատ մնա: Մարդիկ տեսնում են, որ ժողովրդավար գերտերություններն ունակ չեն ազդելու այն երկրների վրա, որոնք գործում են ահաբեկչական մեթոդներով: Եթե աշխարհը փոխվում է, այս պատերազմը ցույց է տալիս, որ այն դառնում է ավելի վատ, վտանգավոր եւ անկանխատեսելի: Եթե գերտերությունները չեն կարող պաշտպանել փոքր ժողովրդավարությունը, դա խարխլում է մարդկանց հավատը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հանդեպ: Իսկ դա իր հերթին կհանգեցնի նոր պատերազմների, ցեղասպանության եւ մարդկային տառապանքների: Ոչ մեկ չի ունենա լավ կյանք՝ անկախ ազգությունից եւ ապրելու վայրից»,-նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

Ելենա Սեմերիկովան շնորհակալություն է հայտնել այցի հրավերի համար՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 13-ին միջազգային փորձագիտական խորհրդակցության ընթացքում «Բարեկեցությունը եւ սոցիալական արդարությունը՝ որպես կայուն զարգացման գործոններ» թեմայի շրջանակում Ռուսաստանի, Հայաստանի, Արցախի,  Ադրբեջանի եւ այլ երկրների կանանց մասնակցությամբ քննարկվել եւ կարեւորվել է ստեղծված բարդ իրավիճակում կանանց փոխգործակցությունը տարբեր մակարդակներում: Նա փաստել է, որ Լեռնային Ղարաբաղում ընթանում է լայնածավալ պատերազմ, ինչը 21-րդ դարում պետք է անթույլատրելի լինի եւ դրա դադարեցման համար կարեւորել է գործուն քայլերի իրականացումը: Ելենա Սեմերիկովայի խոսքով՝ ցանկացած ազգության եւ դավանանքի մոր համար պատերազմից ավելի վատ բան չկա:

Նա տեղեկացրել է, որ ԱՊՀ կանանց հետ համատեղ ստեղծել է «Կանանց երկխոսություն» միջազգային խաղաղարար շարժումը եւ Հայաստանում այդ շարժման կառույցը բացելու հարցում ակնկալում է Լենա Նազարյանի աջակցությունը:

Ելենա Սեմերիկովան Լենա Նազարյանին խնդրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցել Սուրբ Նիկոլայ Հրաշագործի սրբապատկերը, որը մինչ իր Երեւան գալը օրհնվել եւ օծվել է Մոսկվայի Սուրբ Նիկոլայ Հրաշագործի տաճարում: Նա համոզմունք է հայտնել, որ սրբապատկերը խաղաղություն կբերի հայ ժողովրդին:

Վլադիմիր Վարդանյանը կարծիք է հայտնել, որ պատերազմն ընդամենը քող է, որի ներքո փորձ է արվում իրականություն դարձնել հայ բնակչության ցեղասպանությունը:

Պատգամավորներն իրենց խոսքում ընդգծել են Ադրբեջանի հասարակության շրջանում հայատյացության քարոզը: Նրանք կարեւորել են ԼՂ հակամարտության կարգավորումը բացառապես բանակցությունների ճանապարհով:


28.10.2020
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հոկտեմբերի 29-ին ԱԺ 334 դահլիճում՝ հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն - 11:40-12:00:   ...

28.10.2020
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Հոկտեմբերի 28-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակա...

28.10.2020
ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի նախագահությամբ հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի ներկայացմամբ խորհուրդը քննարկել եւ հաստատել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրան...

28.10.2020
Քննարկված նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
Հոկտեմբերի 28-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ներկայացմամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել Կառավարության հեղինակած «Ռազմա...

28.10.2020
Ազգային ժողովի նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով
ՀՀ Ազգային ժողովի հերթական՝ հոկտեմբերի 28-ի նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է եւս 4 ժամ, սակայն այդ ընթացքում  անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: ՀՀ ԱԺ նախագահի տեղա...

28.10.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ին կայացած արտահերթ  նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատ...

28.10.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:30-ին տեղի ունենալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

28.10.2020
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:30-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:   ...

28.10.2020
Տեղի կունենան ԱԺ մշտական հանձնաժողովներիի արտահերթ նիստեր
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 28.10.2020   ժամը 11:30   414 սենյակ,Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 28.10.2020 ժամը 12:30 314 սենյակ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am