Տպել
28.10.2020
Ազգային ժողովի նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի հերթական՝ հոկտեմբերի 28-ի նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է եւս 4 ժամ, սակայն այդ ընթացքում  անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը  տեղեկացրել է, որ նիստը համարվում է չկայացած:

ՀՀ Ազգային ժողովն այսքանով ավարտել է հոկտեմբերի 27-ին գումարված հերթական նիստերի աշխատանքը՝ օրակարգը սպառված լինելու պատճառով: