Տպել
27.10.2020
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Պատգամավորներն ընդունել են արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշում:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: Նախաձեռնությամբ մանրամասնեցվում են գույքն օգտագործման վերցնելու ընթացակարգը եւ երաշխիքները, սահմանվում են օգտագործման արդյունքում գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմաները:

Առաջին ընթերցմամբ քննարկված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթով էլ Կառավարությունն օրենսդրորոեն սահմանում է աշխարհազոր եզրույթը` որպես ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայութան կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ:

Նախաձեռնությամբ սահմանվում են նաեւ աշխարհազորի նպատակները, կառուցվածքը, ձեւավորման կարգը, խաղաղ եւ պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության եւ կիրառման, ենթակայության եւ ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Հիմնական զեկուցող Գաբրիել Բալայանը նշել է, որ առաջարկվող կարգավորումների համաձայն՝ աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով եւ, ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից եւ գումարտակներից: Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացվելու է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից աշխարհազորային շտաբի միջոցով: Աշխարհազորային զորամիավորման ղեկավար է հանդիսանալու համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալը, իսկ Երեւանում՝ քաղաքապետի տեղակալը:

Գաբրիել Բալայանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում են առավել խիստ պատիժներ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-րդ, 327.5-րդ, 327.6 -րդ, 328-րդ, 356-րդ, 361-րդ եւ 362-րդ հոդվածներով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի ներկայացմամբ քննարկվել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ կոնվենցիան ընդունվել է 1989թ. դեկտեմբերի 4-ին, անդամ է 36 պետություն:

Փաստաթղթով ամրագրվում է, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը եւ ուսուցումը քրեորեն հետապնդելի արարքներ են, եւ առաջացնում են պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների խախտում:  Փոխնախարարի տեղեկացմամբ՝ կոնվենցիայի առաջին հոդվածում են սահմանված «վարձկան» հասկացությունը եւ այն բոլոր վավերապայմանները, որոնց միաժամանակյա առկայության դեպքում արարքը որակվում է որպես վարձկանություն: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ պետությունները պարտավորվում են չհավաքագրել, չօգտագործել, չֆինանսավորել կամ չուսացանել վարձկաններին՝ միջազգային իրավունքով ճանաչված ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքի լեգիտիմ իրականացմանը խոչընդոտելու նպատակով, ինչպես նաեւ միջազգային իրավունքի համաձայն՝ պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արարքների կանխարգելման եւ հետապնդման համար:

Փոխնախարարը կարեւորել է մեր երկրի անդամակցումը կոնվենցիային:

Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են քննարկված նախաձեռնությունները:

Խորհրդարանը կշարունակի արտահերթ նիստի աշխատանքը հոկտեմբերի 28-ին: 
 


18.04.2024
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 18-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտ...

18.04.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՉԺՀ պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել բարեկամական խմբի անդամ Լիլիթ Մինասյանը: ՀՀ ԱԺ փոխնախ...

18.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 22-ին, ժամը՝ 13:00-ին, 314 սրահում: Ապրիլի 22-ին` ժամը 10:00-ին, եւ ապրիլի 26-ին` ժամը 12:00-ին, 314 դահլիճում կկայանան Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերը: ...

18.04.2024
Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում. Լիտվայի վարչապետը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 18-ին Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն: ԼՀ վարչապետը բարձր է գնահատել Լիտվայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումները: Ալեն Սիմոնյան...