Տպել
27.10.2020
Տեղի է ունեցել հիշատակի արարողություն
1 / 31

Այսօր լրացավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության 21-րդ տարելիցը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ ու լրագրողներ ծաղիկներ են խոնարհել ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակին նվիրված հուշակոթողին, հարգել նրանց հիշատակը:
 


27.10.2020
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին գումարվել է Ազգային ժո...

27.10.2020
Հոկտեմբերի 27-ին` ժամը 18:30-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին` ժամը 18:30-ին, կգումարվի Ազգային ...

27.10.2020
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Մինչեւ օրենսդրական աշխատանքին անցնելը՝ պատգամավորներն ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով զոհված քաջորդիների, ինչպես նաեւ...