Տպել
27.10.2020
Տեղի է ունեցել հիշատակի արարողություն
1 / 31

Այսօր լրացավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության 21-րդ տարելիցը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ ու լրագրողներ ծաղիկներ են խոնարհել ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակին նվիրված հուշակոթողին, հարգել նրանց հիշատակը: