Տպել
21.10.2020
Քննարկվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը
1 / 5

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հոկտեմբերի 21-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել եւ  դրական եզրակացություն է տվել նույն օրը ՀՀ ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագծին, որով փորձ է արվում կարգավորել ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման մասով հարկային արտոնությունների սահմանման, ինչպես նաեւ ռազմական դրության ժամանակահատվածում անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների՝ ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման հետ կապված հարաբերությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ են ներկայացրել Բաբկեն Թունյանն ու Կառավարությունը, որոնք ընդունվել են հիմնական զեկուցողի կողմից:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...