Տպել
21.10.2020
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ նախատեսող օրինագծին
1 / 4

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արկադի Խաչատրյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնության վերաբերյալ գրավոր առաջարկ է ներկայացրել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որը չի ընդունվել:

Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշել է, որ այն ունի սոցիալական կարեւոր նշանակություն:

Հիշեցնենք, որ նախագծով առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպություններն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու կներեն ռազմական գործողությունների հետեւանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամ դարձած վարկառու ֆիզիկական անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Փոխկապակցված անձինք կարող են համարվել համատեղ ապրող ծնողները, ամուսինը եւ համատեղությամբ ապրող զավակները: Կարգավորումը վերաբերելու է ոչ միայն տույժերին ու տուգանքներին, այլ նաեւ՝ վարկերի մայր գումարներին: Կառավարությունն առաջարկում է, որ վերոնշյալ կարգավորումը գործի նաեւ անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների դեպքում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...