Տպել
10.10.2020
Հովհաննես Իգիթյանը հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

Հոկտեմբերի 9-ին ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Իգիթյանը հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուլեբայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ուկրաինական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Առանձնահատուկ կարեւորվել են միջխորհրդարանական գործընկերության զարգացման հեռանկարները:

Զրուցակիցները երկու ժողովուրդների միջեւ ավանդաբար բարեկամական կապերի ամրապնդման գործում ընդգծել են Հայաստանում եւ Ուկրաինայում ազգային համայնքների կարեւոր դերակատարումը:

Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին եւ վերջինիս կարգավորմանը: Դեսպանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ եւ խաղաղ ճանապարհով կարգավորման հարցում ուկրաինական կողմի շահագրգռվածությունը: