Տպել
08.10.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Բուլղարիայի դեսպանին
1 / 5

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 8-ին  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում  Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային:

ՀՀ ԱԺ փոխնախագահը դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ սկսված լայնածավալ  ագրեսիան՝ անդրադառնալով  դրա հետեւանքով շփման գծում ստեղծված   պատերազմական ծանր իրավիճակին:

Վահե Էնֆիաջյանը  հայտնել է, որ թշնամու զինուժը թիրախավորել եւ առայսօր ծանր զրահատեխնիկայով ռմբահարում եւ հրթիռակոծում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքները, ինչի հետեւանքով բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ կան ոչ միայն զինվորականների, այլեւ խաղաղ բնակչության շրջանում: Փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի զինուժը Արցախի դեմ  պատերազմում է՝ օգտագործելով Թուրքիայի միջոցով ներգրավված վարձկան ահաբեկիչների:

Նշենք, որ ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Վահե Էնֆիաջյանը շփվել  է գործընկերոջ՝ Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Նիկոլայ Տիշեւի հետ. վերջինս խմբի եւ իր անունից խոր  անհանգստություն է հայտնել Արցախում  շարունակվող  զինված հակամարտության կապակցությամբ, ինչը բազմաթիվ զինվորական եւ քաղաքացիական զոհերի է հանգեցրել երկուստեք: Բարեկամական խումբը երկու կողմին կոչ է արել դադարեցնել կրակը եւ խնդիրը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Խմբի անդամները վստահություն են հայտնել, որ խնդիրն այլ հանգուցալուծում չի կարող ունենալ: 


08.10.2020
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 9-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ`  նախաձեռնողի սահմանած օրա...

08.10.2020
Արկադի Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի ղեկավար Արկադի Խաչատրյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսի հետ: Հանդիպման ընթացքում Արկադի Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ա...

08.10.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը
Արցախի ժողովուրդն անհերքելի իրավունք ունի ձեռնարկել ԲՈԼՈՐ անհրաժեշտ միջոցները՝ թուրք-ադրբեջանական բանակների եւ միջազգային ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգից իրեն պաշտպանելու համար: Այս մասին հենց նոր կրկին գրեցի մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին...