ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ին արտահերթ նիստ է գումարել:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցումով քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի նպատակն է ստեղծել հնարավորություն, որպեսզի առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպությունները, առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու, ֆիզիկական անձանց կարողանան ներել մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:
Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ՝ Կառավարությունը մտադիր է խնդրին ավելի համապարփակ եւ ընդգրկուն լուծում տալ, ուստի եւ հանդես է եկել լրացուցիչ առաջարկություններով:
ՀՀ հարկային օրենսգրքի 124-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հնարավորություն տալ ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերին եւ վարկային կազմակերպություններին՝ առանց հարկային հետեւանքների ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլ նաեւ 91 եւ ավելի օր ժամկետանց վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները՝ պայմանով, որ ժամկետանց պետք է դարձած լինեն 2020 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ:
Առաջարկվել է վերոնշյալ կարգավորումները կիրառել ոչ միայն նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ներված տույժերի եւ տուգանքների, այլ նաեւ սահմանված ժամկետից առաջ ներված տույժերի եւ տուգանքների նկատմամբ:
Հիմնական զեկուցողին ուղղված հարցերը վերաբերել են կարգավորումներից բխող հնարավոր ռիսկերին եւ ֆինանսական մոտավոր գնահատականին:
Ընդունելով ներկայացված առաջարկները՝ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Խորհրդարանը հոկտեմբերի 7-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ երկրորդ ընթերցմամբ քննարկելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ պատգամավորների կողմից առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացվ...
Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը խորհրդարանում
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել են ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էզզադդին Ռազշիդ Հաջիի հետ: Հովհաննես Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել է շփման գծի ողջ երկայնքով...
Խորհրդարանն ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 7-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով սկսված պատերազմում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների հիշատակը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար ՀՀ պաշտպան...
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների վերաբերյալ
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հոկտեմբերի 8-ին ԱԺ 334 դահլիճում՝ հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն - 11:40-12:00: ...
Արտահերթ նիստ է հրավիրել ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ին գումարել է արտահերթ նիստ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկման է ներկայացրել «Պետական պաշտոններ եւ պետական ծառ...
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Հոկտեմբերի 7-ին Արկադի Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասինե օրենքում փոփո...
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 09:15-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 09:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը կից հղմամբ: ...