National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.10.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
07.10.2020
Խորհրդարանն ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը
1 / 2

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 7-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով սկսված պատերազմում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների հիշատակը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը քննարկման է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շարքում ներառել նաեւ   հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:

Մեկ առաջարկ ներկայացրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը, որը հեղինակն ընդունել է:

Գաբրիել Բալայանը նաեւ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունում գործող թեժ գծի հեռախոսահամարները՝ 1-28, 85-01, 85-03:

Նախագիծը քվեարկության արդյունքում ընդունվել է:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված Կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանը չի կայացել. Կառավարությանը հարցերով դիմելու համար որեւէ պատգամավոր չէր գրանցվել:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը:  


07.10.2020
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Խորհրդարանը հոկտեմբերի 7-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ երկրորդ ընթերցմամբ քննարկելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ պատգամավորների կողմից առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացվ...

07.10.2020
Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը խորհրդարանում
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել են ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էզզադդին Ռազշիդ Հաջիի հետ: Հովհաննես Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել է շփման գծի ողջ երկայնքով...

07.10.2020
Քննարկվել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություն
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ին արտահերթ նիստ է գումարել: Հանձնաժողովը երկրորդ ընթերցումով քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի նպատակն է ստեղծել հնարավորություն, որպեսզի առեւտրային բանկ...

07.10.2020
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների վերաբերյալ
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հոկտեմբերի 8-ին ԱԺ 334 դահլիճում՝ հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն - 11:40-12:00: ...

07.10.2020
Արտահերթ նիստ է հրավիրել ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ին գումարել է արտահերթ նիստ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկման է ներկայացրել «Պետական պաշտոններ եւ պետական ծառ...

07.10.2020
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Հոկտեմբերի 7-ին Արկադի Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասինե օրենքում փոփո...

07.10.2020
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ:   ...

07.10.2020
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 09:15-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

07.10.2020
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 09:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը կից հղմամբ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am