National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.10.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
06.10.2020
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
1 / 2

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 6-ի վերջին հիմնական նիստի ավարտից անմիջապես հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի նպատակն է ստեղծել հնարավորություն, որպեսզի առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպություններն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց կարողանան ներել մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները: Կառավարությունը նպատակ ունի առավել համակարգային լուծում առաջարկել՝ երկրորդ ընթերցման ներկայացնելով լրամշակված տարբերակ: Նպատակն է հնարավորություն տալ առանց հարկային հետեւանքների ներել ոչ միայն անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները, այլ նաեւ այն վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները, որոնք 91 եւ ավելի օր չեն սպասարկվում 2020 թ. օգոստոսի 31-ի դրությամբ:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ այժմ սոցիալական փաթեթի ուղղությունները սահմանված են օրենքով եւ դրանից բացի այլ ուղղություններով նշված գումարները չեն կարող օգտագործվել: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ նպատակահարմար է օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով հնարավորություն տալ սոցիալական փաթեթի գումարներն ուղղելու նաեւ այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվելու են այն հիմնադրամները, որոնց կթույլատրվի փոխանցումներ կատարել:

Քննարկվել է «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ Կառավարությունը ռազմական դրություն հայտարարվելուց հետո՝  ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում ընթացիկ տարվա՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Նախարարը խոսել է իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության առանձնահատկությունների մասին, անդրադարձելնախագծով նախատեսվող հարկեր-ՀՆԱ հարաբերակցությանը, ակնկալվող հարկային եկամուտներին: Առաջարկվող նախագծով լրացուցիչ 40 մլրդ դրամի ծախսեր են ենթադրվում, հնարավորություն է ընձեռվում Կառավարությանը փոփոխություններ կատարելու ծախսերի եւ պակասուրդի ֆինանսավորման հավելվածներում: Նախագծով առաջարկվող կարգավորումները կտարածվեն 2020 թ. սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Նախագիծն ուղղված է ՀՀ զինված ուժերի եւ տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ ՀՀ վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի եւ անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակի ապահովմանը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը, անդրադառնալով նախագծին, նշել է, որ նախատեսվում է ծախսերի ավելացում, պետական բյուջեի դեֆիցիտի մեծացում, այն կարող է հասցվել մինչեւ 459 մլրդ դրամի, Կառավարության պարտքը կարող է հասնել ՀՆԱ-ի 67 տոկոսին: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար կա մեկ առաջնահերթություն եւ գերակա խնդիր. դա Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովումն է:

Պատգամավորները քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունել են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը: Նշենք, որ օրինագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ԱԺ որոշմամբ կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում, իսկ «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկման ընթացքում այս փուլում պետք է լինի քննարկման ընդմիջում առնվազն 7 ժամով:

Ազգային ժողովն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 7-ին: 


06.10.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 6-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ...

06.10.2020
Խորհրդարանը հերթական նիստն է գումարել
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 6-ին սկսել է  հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների  հիշատակը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 6 եւ թիվ 7 արձանագրություննե...

06.10.2020
Արարատ Միրզոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն
«Հիմք ընդունելով  պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային  ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր  Տիգրան Ուլիխա...

06.10.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

06.10.2020
Տեղի կունենա ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 06.10.2020 ժամը 13:30 414 սենյակ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am