Տպել
30.09.2020
Հետաձգվել է օրենսդրական նախագծերի քննարկումը
1 / 1

ՀՀ Աժ  առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հիմնական զեկուցողների բացակայության պատճառով հետաձգել  է ՀՀ Աժ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի եւ Լիլիթ Ստեփանյանի հեղինակած «ՀՀ  աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության ներկայացրած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: