Տպել
30.09.2020
Օրենքների նախագծերի քննարկումը հետաձգվել է
1 / 1

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ նիստ է գումարել:

Օրակարգում ընդգրկված է եղել 3 օրենսդրական նախաձեռնություն:

Հեղինակների առաջարկով մինչեւ երկու ամսով հետաձգվել է Կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցի, Գեւորգ Պապոյանի հեղինակած «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի հեղինակած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումը: