National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.9.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
27.09.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ
1 / 1

Սիրելի հայրենակիցներ,

վաղ առավոտյան մեր հայրենիքի Արցախյան հատվածի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի իշխանությունները սանձազերծել են լայնածավալ ռազմական գործողություններ՝ մեծ տրամաչափի զինատեսակներով թիրախավորելով անգամ խաղաղ բնակավայրերը: Հայկական Զինված ուժերը, ինչպես եւ նախկինում, լավագույնս կատարում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրները:

Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը որեւէ պարագայում, անգամ ուժի սպառնալիքի դեպքում, չի կարող սակարկման առարկա լինել:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ վստահաբար ողջ հայությունը կանգնած են Ազատ Արցախի թիկունքին եւ պատրաստ իրականացնել բոլոր, ընդգծում եմ՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները ի պաշտպանություն ինքնիշխան Արցախի:


27.09.2020
ՀՀ ԱԺ հատուկ նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցը
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 27-ին իրավունքի ուժով գումարել է Ազգային ժողովի հատուկ նիստ՝ պայմանավորված ՀՀ Կառավարության՝  2020 թվականի սեպտեմբերի 27-ին ընդունած  «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշմամբ: Հատուկ նիստը գումարվել է ՀՀ Սահմանադրության...

27.09.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում
«Մեծարգո պարոն գերագույն հրամանատար, ՀՀ խորհրդարան, սիրելի հայ ժողովուրդ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում եւ Սփյուռքում, մեր կողքին ապրող եւ մաքառող ազգային փոքրամասնությունների մեր սիրելի քույրեր եւ եղբայրներ, մեզ պատերազմ է հայտարարված, լայնածավալ եւ դաժան պատերազմ, որտեղ թշ...

27.09.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը
«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ, Կառավարությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին»: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության  119-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  47-րդ...

27.09.2020
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը
ՀՀ ԱԺ պատգամավորներն ինտենսիվ աշխատանք են տանում բոլոր միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի գործողությունները եւ խաղաղ բնակավայրերի թիրախավորումը:...

27.09.2020
Տեղեկատվություն
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, կարող եք մուտք գործել խորհրդարան եւ հետեւել ԱԺ հատուկ նիստի աշխատանքին:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am