Տպել
25.09.2020
Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկվել են Գյումրու «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի պահպանմանն առնչվող հարցեր
1 / 12

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-ին խորհրդարանում տեղի է ունեցել «Պատմամշակութային կառույցների պահպանություն, առկա մարտահրավերներ եւ օրենսդրական բացեր» թեմայով քննարկում, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանը, ՀՀ դատախազության, Շիրակի մարզային եւ Գյումրու քաղաքային իշխանությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ճարտարապետներ, փորձագետներ:

Հիմնականում անդրադարձ է եղել Գյումրու «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի առջեւ ծառացած խնդիրներին, դրանց լուծման ուղիներին, օրենսդրության բացթողումներին:

Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի՝ Գյումրին բացառիկ է իր պատմական ժառանգությամբ եւ անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել արգելոց-թանգարանի պահպանման ու հաջորդ սերնդին փոխանցման համար: Նա նաեւ նկատել է, որ գործող օրենքները շատ հաճախ չեն պահպանվում եւ պատմական շենքերի բնակիչների, եւ պատկան մարմինների կողմից:

Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է Գյումրու կենտրոնի խնդիրներին, մատնանշել թերացումները, շեշտադրել վերականգման անհրաժեշտությունը: Նա նաեւ ընդգծել է  արգելոց-թանգարանի դերն ու նշանակությունը զբոսաշրջության զարգացման գործում:

Քննարկման մասնակիցները ներկայացրել  են «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ստեղծման նախապատմությունը, ներկայացրել պատմական հուշարձան-տների արտաքին եւ ներքին տեսքերի պահպանման խնդիրները: Անթույլատրելի է համարվել պատմական տարածքում ինքնակամ կառույցների շինարարության թույլտվությունները, ընդգծվել է օրենսդրական դաշտի համալիր փոփոխության անհրաժեշտությունը:

Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ արդեն մշակվել է ինքնակամ կառույցների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն, ինչն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ եւ կդառնա հանրային լայն քննարկման առարկա:

Առաջարկ է եղել ստեղծել աշխատանքային խումբ, որը կքարտեզագրի արգելոց-թանգարանի խնդիրներն ու կներկայացնի օրենսդրական լուծումներ:

Եզրափակելով՝ հիմնական զեկուցողը նշել է, որ նմանօրինակ քննարկումները կլինեն շարունակական:


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...