National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.9.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
23.09.2020
Օրենսդրական մոտարկման խնդիրները ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում
1 / 3

Սեպտեմբերի 22-ին եւ 23-ին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում գործող «Իրավական մոտարկման լաբորատորիա/LegAL»-ի հետ համատեղ կազմակերպել էր երկօրյա աշխատանքային սեմինար՝ «Խորհրդարանի դերը օրենսդրական մոտարկման գործընթացում» թեմայով:

Ազգային ժողովի աշխատակիցների համար թեման ներկայացրել է «Իրավական մոտարկման լաբորատորիա/LegAL» Ժան-Մոնե մոդուլի գիտական համակարգող դոկտոր Աննա Խվորոստիանկինան: Ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու օրենսդրական մոտարկման գործընթացի մեխանիզմներին, Եվրոպական միության եւ առանձին երկրների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցերի:

Նշենք, որ լաբորատորիան Երեւանում բացվել է 2019 թվականին եւ ֆինանսավորվում է Եվրամիության Էրազմուս+ ծրագրի կողմից:

Սեմինարի ավարտին կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Իրավական մոտարկման լաբորատորիա/LegAL»-ի միջեւ արդյունավետ էր եւ կլինի շարունակական: 


23.09.2020
Կայացել է ԱԺ փորձագիտական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը
Սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ փորձագիտական կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ-ում ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Հ...

23.09.2020
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային  հիմնախնդիրները ՀՀ բանկ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am