National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.9.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
23.09.2020
Կայացել է ԱԺ փորձագիտական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը
1 / 37

Սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ փորձագիտական կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ-ում ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին, ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հյուրեր:

Ազգային ժողովի փորձագիտական կենտրոնի նպատակն առավել որակյալ հետազոտությունների ապահովումն է եւ խորհրդարանի վերլուծական կարողությունների զարգացումը:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններում հետազոտական կարողությունների զարգացումն այս ինստիտուտի կայացման կարեւորագույն նախապայմաններից մեկն է, իսկ Ազգային ժողովի պարագայում նման կենտրոնի գոյությունն է՛լ ավելի կարեւոր է՝ հաշվի առնելով անցումը խորհրդարանական կառավարման մոդելին:

«Այդ իսկ պատճառով Ազգային ժողովում նման կենտրոնի ստեղծումը եղել է եւ կա իմ՝ որպես Ազգային ժողովի ղեկավարի առաջնահերթություններից մեկը: Մենք հանձնառու ենք շարունակել ջանքերը Հետազոտական կենտրոնի զարգացման ուղղությամբ, որն ամբողջությամբ կծառայի ԱԺ պատգամավորներին եւ կօգնի նրանց՝ լավագույնս իրականացնելու Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները»,-հավելել է խորհրդարանի խոսնակը:

ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը նշել է, որ որպես ժողովրդավարական բարեփոխումների շարունակություն՝ ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացումը խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո իրենց համար առաջնային կարեւորություն ունի, եւ Շվեդիան հպարտ է լինել այս բարեփոխումների աջակիցը, ինչն առավել ամրապնդվում է նաեւ Շվեդիայի խորհրդարանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական խորացմամբ:

ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթն իր հերթին ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ուրախ է շարունակել համագործակցությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ՝ ժողովրդավարական կառավարումը խթանելու ուղղությամբ: Ըստ փոխդեսպանի՝ Հետազոտության եւ Ուսուցման այս նոր կենտրոնը կնպաստի Ազգային ժողովի կողմից քաղաքականության մշակման բարելավմանն ու վերահսկողության մեծացմանը, ինչպես նաեւ կբարձրացնի կառույցի հաշվետվողականությունը հասարակության առջեւ: «Միասին աշխատելով՝ մենք կարող ենք ժողովրդավարության մասին խոստումն իրականություն դարձնել»,- ասել է փոխդեսպանը:

Հայաստանում ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին նշել է, որ իրենց նպատակն է օգնել Հայաստանի կառավարությանը, պետական ինստիտուտներին՝ նոր գիտելիքներ եւ կարողություններ զարգացնել բարեփոխումներ իրականացնելու համար, ինչը կլինի ներառական եւ կնպաստի ինստիտուտների եւ ընտրված ներկայացուցիչների հաշվետվողականության բարձրացմանը:

Ողջունելով ներկաներին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինն ընդգծել է, որ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրն աջակցում է Գիտահետազոտական եւ ուսումնական կենտրոնի զարգացմանն ընդհանուր ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակում, եւ այս կենտրոնի ստեղծումը ցույց է տալիս, թե որքանով է իրականում վերափոխվում Հայաստանի օրենսդիր մարմինը՝ խթանելով տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաեւ ապահովելով անկախ եւ անկողմնակալ հետազոտություններ եւ վերլուծություններ, որոնք կօգտագործվեն հանրային քաղաքականություններ որդեգրելիս: «Մեր աշխատանքն այստեղ չի ավարտվում, մենք աջակցում ենք Ազգային ժողովին՝ չափանիշներ սահմանելու, քաղաքացիներին որոշումների կայացման գործընթացում եւ թվային վերափոխմանը ակտիվ ներգրավելու հարցերում»,- ասել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը:

Նշենք, որ Փորձագիտական կենտրոնը բացվել է ՀՀ Ազգային ժողովի, ԱՄՆ ՄԶԳ-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  /ՄԱԶԾ/ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի համատեղ համագործակցության շնորհիվ. խորհրդարանն արդիականացրել է կենտրոնը, ԱՄՆ ՄԶԳ-ն՝ վերազինել, իսկ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  /ՄԱԶԾ/ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում մշակվել է Կենտրոնի գործառնական մոդելների համընդհանուր հայեցակարգը:


23.09.2020
Օրենսդրական մոտարկման խնդիրները ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում
Սեպտեմբերի 22-ին եւ 23-ին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում գործող «Իրավական մոտարկման լաբորատորիա/LegAL»-ի հետ համատեղ կազմակերպել էր երկօրյա աշխատանքային սեմինար՝ «Խորհրդարանի դերը օրենսդրական մոտարկման գործընթացում» թե...

23.09.2020
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային  հիմնախնդիրները ՀՀ բանկ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am