ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Սոֆիա Հովսեփյանի եւ Արթուր Մանուկյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին խորհրդարան էին այցելել երգահան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունը, երգահան, դրամատուրգ եւ սցենարիստ Քրիստ Մանարյանը, ինչպես նաեւ ՀՀ պետական եւ հասարակական մի շարք կառույցների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում էին հեղինակային եւ հարակից իրավունքների պաշտպանությամբ, կամ աշխատանքի բնույթով պայմանավորված՝ պետք է առնչություն ունենային:
Սոֆիա Հովսեփյանի խոսքով՝ հանդիպման նպատակը հեղինակային իրավունքի ոլորտում առկա խնդիրների վերհանումն ու դրանք լուծելու ուղիների փնտրտուքն է:
Հեղինակային իրավունքի ոլորտում բազմաթիվ են խնդիրները. այս հարցում գրեթե միակարծիք էին բոլոր հրավիրյալներն ու օրենսդիրները:
Ինչպես հավաստիացնում էին մասնավորապես երգահանները, մեր երկրում չի պաշտպանվում հեղինակային իրավունքը, թեեւ կա օրենք, որը գործում է 2006 թվականից: Գուսան Հայկազունի խոսքով, թեեւ ինքը տասնամյակների ընթացքում հեղինակել է բազմաթիվ հանրահայտ երգեր, այնուամենայնիվ ստիպված է գոյատեւել 44000 դրամ թոշակով այն դեպքում, երբ կարող էր առավել ապահով եւ արժանապատիվ կյանք ունենալ, եթե պաշտպանվեին իր հեղինակային իրավունքները:
Ըստ «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանի՝ ոլորտը կարգավորված է, բարձիթողի վիճակում չէ, սակայն օրենքը լիարժեք չի գործում: Նրա խոսքով՝ հատկապես խնդրահարույց են հանրային զվարճանքի վայրերը՝ ռեստորաններն ու սրճարանները, որոնցում մշտապես կատարվում են հեղինակային ստեղծագործություններ, սակայն դրանց համար ստացվող գումարներից հեղինակները որեւէ մաս չեն ստանում:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը տեղեկացրել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մոտ երկու տարի է՝ մշակել է օրինագիծ, որն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում ամբողջությամբ կանոնակարգելու է դաշտը: Քրիստինե Համբարյանի կարծիքով՝ ոլորտում խնդիրներ կան, քանի որ կա նաեւ իրազեկվածության պակաս. մարդիկ շատ հաճախ չգիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները, եւ միշտ չէ, որ գործում են դիտավորությամբ:
Այս համատեքստում քննարկման մասնակիցներից ոմանք առաջարկել են ոչ միայն ավելացնել քաղաքացիների իրազեկվածությունը, այլեւ ոլորտում ներդնել վերահսկողական, ընդհուպ՝ պատժողական մեխանիզմներ, երբ կոտնահարվեն հեղինակային իրավունքները:
Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն առաջարկել է անցկացնել խորհրդարանական լսումներ, երբ խորհրդարանում առաջին ընթերցմամբ կընդունվի նախագիծը: Նշվել է, որ այն այս պահին փորձաքննության է ենթարկվում ՀՀ արդարադատության նախարարությունում:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ սեպտեմբերի 22-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նույն օրը տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Սոցիալական աջակց...
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է եղել «Սոցիալական աջակցության մասին» օրենքո...
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Նիստ կգումարի ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:00-ին, ԱԺ 414 դահլիճում արտահերթ նիստ կգումարի ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը՝ հետեւյալ օրակարգով: ...
Տեղեկատվություն
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ 334 դահլիճում կազմակերպվում է «Պատմամշակութային կառույցների պահպանություն, առկա մարտահրավերներ եւ օրենսդրական բացեր» թեմայով քննարկում: ...