National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
19.9.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
19.09.2020
Արտագնա աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը
1 / 18

Սեպտեմբերի 19-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի Զարգացման «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ Ծաղկաձորում անցկացրել է արտագնա աշխատանքային հանդիպում: Եռօրյա քննարկումների առանցքում Կառավարության հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծն է լինելու: Հանդիպմանը մասնակցել են մի շարք շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ փաստաթուղթը շուրջ տասը տարի է թրծվում է, եւ ամեն անգամ օրենսգրքի ընդունման գործընթացը տարբեր պատճառաբանություններով հետաձգվել է: Նա հավելել է, որ  եկել է վերոնշյալ գործընթացն ավարտելու պահը, քանի որ դա առանցքային է  նոր Հայաստանի  համար: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ փաստաթուղթը մշակելիս հաշվի է առնվել եվրոպական առաջատար երկրների փորձը:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ զարգանում է քրեական օրենսդրությունը, նոր պատժատեսակներ են ի հայտ եկել, որոշ պատժատեսակների մասով ընկալումն է փոխվել եւ անհրաժեշտություն է առաջացել ընդունելու քրեական եւ քրեադատավարական նոր օրենսգրքեր:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ առանձնացրել է առանցքային փոփոխությունները՝ որակելով դրանք հեղափոխական: Ըստ նրա՝ առանցքային է  պատժողական եւ վերասոցիալականացման քաղաքականության գաղափարների վերանայումը, սրանց զուգահեռ մի շարք ուղղություններ արդեն հարմարեցված են այս գաղափարին: Դրանց շարքում Ռուստամ Բադասյանը ընդգծել է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի ստեղծման կարեւորությունը:

Բազմաթիվ նորարարություններ էլ կան մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, մասնավորապես պատժատեսակների մասով: Նախարարը փաստել է, որ հաջորդ կարեւոր կետը իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ներդրումն է՝ հավելելով, որ մշակված կարգավորումները   կիրարկման տեսանկյունից  բավականին ճկուն են:

Նոր օրենսգիրք ունենալու ժամանակացույցը հաստատված է մինչեւ տարեվերջ, իսկ ամբողջությամբ կիրարկման փուլը կլինի շուրջ մեկ տարվա ընթացքում: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS