National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
18.9.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
18.09.2020
Հանդիպում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում
1 / 3

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են  Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Մելքումյանի եւ Գեղամ Ստեփանյանի հետ:

Գործընկերները կարեւորել են երկու հայկական պետությունների  միջեւ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը,  անդրադարձել քաղաքական, տնտեսական, արտաքին  հարաբերությունների ոլորտներում  համագործակցության հարցին:

Մտքեր են փոխանակվել Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշել է, որ խնդրի վերաբերյալ իրենց կուսակցությունն ունի  հստակ դիրքորոշում, ըստ որի՝ «Արցախի հիմնախնդիր» արտահայտություն գոյություն չունի, քանզի կա Արցախի Հանրապետություն՝ քաղաքական միավոր իր բոլոր ինստիտուտներով,  որոնք  միջազգային խոշորագույն վերլուծական կենտրոնների կողմից  ժողովրդավարության առումով  շատ ավելի բարձր են գնահատվում, քան, օրինակ, Թուրքիան կամ Ադրբեջանը:

«Հայ ժողովուրդն Արցախի հիմնախնդիրը լուծել է»,-ասել է Արման Աբովյանը՝ հավելելով, որ   խնդրի կարգավորման անհերքելի  ճանապարհն Արցախի դե ֆակտո անկախության դե յուրե լեգիտիմիզացիան  է, որը պետք է դիտարկել որպես բանակցությունների  գործընթացի հիմք:

Քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող  հարցեր:


18.09.2020
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան սեպտեմբերի 22-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն -10:00-10:20, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն -10:20-10:40, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն-10:40-11:00: ...

18.09.2020
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 18-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, բացառությամբ ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ...

18.09.2020
Սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ  սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

18.09.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ու պատգամավորները հանդիպել են ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորների հետ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանն ու Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Մելքումյանի եւ Գեղամ Ստեփանյանի հետ: Լ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS