ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանն ու Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Մելքումյանի եւ Գեղամ Ստեփանյանի հետ:
Լիլիթ Մակունցը, ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում, ընդգծել է Արցախի նորընտիր խորհրդարանի քաղաքական ուժերի հետ տարբեր ոլորտներում համագործակցության կարեւորությունը, միասնական աշխատանքային օրակարգ ձեւավորելու անհրաժեշտությունը:
Խմբակցության ղեկավարը նաեւ կարեոր է համարել երկու երկրների խորհրդարանականների միջեւ ոչ պաշտոնական հանդիպումները, որոնց ընթացքում քննարկման առարկա են դառնում բազմաբնույթ հարցեր:
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը խոսել է Արցախի երիտասարդության առջեւ ծառացած խնդիրներից, շեշտադրել է նրանց համար ուսումնառության եւ աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծման կարեւորությունը:
Նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախի բուհական համակարգին, կարեւորել բուհերի դասավանդման գործընթացում որակյալ մասնագետների ներգրավումը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարեւոր ձեռքբերում է համարել այն հանգամանքը, որ այսօր շատերը ցանկանում են իրենց զինվորական պարտքը կատարել Արցախի Հանրապետությունում, ինչն, ըստ նրա, նաեւ անվտանգային խնդրի լուծում է:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ բազմաթիվ այլ հարցերի:
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան սեպտեմբերի 22-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն -10:00-10:20, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն -10:20-10:40, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն-10:40-11:00: ...
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 18-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, բացառությամբ ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ...
Սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
Հանդիպում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Մելքումյանի եւ Գեղամ Ստեփանյանի հետ: Գործընկերները կարեւորել են երկու հայկական պետություն...