Տպել
15.09.2020
Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը եւ Էդգար Շաթիրյանն ընտրվել են ՍԴ դատավորներ
1 / 29

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն առաջին  ընթերցմամբ քննարկման է  ներկայացրել  «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից  օրենսդրական փաթեթով: Նախաձեռնության  նպատակն է  որոշ բնապահպանական իրավախախտումների դեպքում բնապահպանական տեսուչների համար նախատեսել իրավախախտում թույլ տված սուբյեկտների գործունեության կասեցման լիազորություն, ինչպես նաեւ սահմանել այդ լիազորության իրականացման կարգը:  Նախատեսվում է բնապահպանական պետական տեսուչի կողմից դիտարկումներ իրականացնելու լիազորություն,  էկոլոգիական թողքի հաշվին ջրօգտագործման արգելքը նախատեսել որպես ջրային ռեսուրսների պահպանության հիմնական պահանջ:  Ընդերքօգտագործման եւ մթնոլորտային օդի պահպանության ոլորտներում հստակեցվում են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի լիազորությունները: Նախաձեռնությամբ սահմանվում են այն 10  դեպքերը, երբ բնապահպանության ոլորտում   խախտումների  դեպքում կարող է անմիջապես կասեցվել սուբյեկտի գործունեությունը:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Մերի Գալստյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը քննարկման է ներկայացրել «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին»  ՀՀ ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել  ՀՀ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի կողմից:

ԱԺ որոշման նախագծի նախաձեռնողներն առաջարկում են քննիչ հանձնաժողովի անդամների թիվն ըստ Դոնթի բանաձեւի սահմանել  12՝ 7 անդամ ՀՀ ԱԺ  «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ «Բարգավաճ Հայաստան» եւ 2 անդամ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արկադի Խաչատրյանը: Նա համավարակը որակել է որպես փորձություն եւ  մարտահրավեր, որից պետք է դասեր քաղել: Ըստ պատգամավորի՝ հանձնաժողովը միայն ընդդիմությանը չպետք է համարել, բոլորի նպատակը պետք է լինի փաստերի, միջոցառումների արդյունավետության ուսումնասիրությունը, ապագայում ինստիտուցիոնալ կարողությունների  զարգացումը՝ ի նպաստ մեր երկրի եւ ի բարօրություն ժողովրդի: Արկադի Խաչատրյանը կոչ է արել կողմ քվեարկել որոշմանը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը: Նա անդրադարձել է համավարակի հաղթահարման նպատակով ծախսված գումարների արդյունավետության վերաբերյալ մամուլում տեղ գտած մտահոգություններին: Պատգամավորը կառաջարկի հանձնաժողովին՝ քննարկելու ոստիկանական ուժերի գործողությունների համաչափությունն ու իրավաչափությունը: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ հանձնաժողովը կլինի այն հարթակը, որտեղ կտրվեն հանրությանը հուզող հարցերի պատասխանները:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Արտակ Մանուկյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին, նշել է, որ որոշում կայացնելու առաջին նախապայմանը որոշակիությունն է, սակայն կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ աշխարհում չի եղել որոշակիություն, ուստի որոշումները եղել են տարբեր եւ իրավիճակային: Պատգամավորը խոսել է նաեւ Վրաստանում ոստիկանական գործողությունների եւ գործող տուգանքի չափերի մասին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անհրաժեշտ է համարել հանձնաժողովում քննարկել նաեւ այն գործողությունները, որոնք իրականացվել են ընդդիմության ներկայացուցիչների կողմից: ԱԺ փոխնախագահը ցանկություն է հայտնել ընդգրկվելու քննիչ հանձնաժողովի կազմում:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի, Նարեկ Զեյնալյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է:

Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է ՍԴ դատավորների գաղտնի քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ ՍԴ դատավորներ են ընտրվել Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը եւ Էդգար Շաթիրյանը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով ապահովվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում իրականացվող փոփոխությունների կիրարկումը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը:

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը եւս դրական է գնահատել նախաձեռնությունը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի հեղինակած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, ՀՀ կառավարության հեղինակած «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի եւ Արթուր Գրիգորյանի հեղինակած օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ: Արթուր Դալլաքյանը նշել է, որ առաջարկվում է բացառապես պահուստային տրանսպորտային միջոցների համար սահմանել պետական տուրքի գծով արտոնություն, եթե կազմակերպությունը եւ անհատ ձեռնարկատերը զբաղվում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործմամբ կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղեւորափոխադրումների կազմակերպմամբ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի միաձայն դրական եզրակացության մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Արգիշտի Մեխակյանը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն արդարացի է համարել պետական տուրքի գծով պահուստային տրանսպորտային միջոցներին արտոնություն տալը: Կառավարության առաջարկները հեղինակների կողմից ընդունվել են:

Հաջորդիվ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Հայավտոկայարան»  ՓԲԸ-ն  հանել 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) ցանկից: Նշվել է, որ ներդրումային ծրագրերի ներգրավմամբ, այդ թվում նաեւ կառավարության օժանդակությամբ կիրականացվեն ավտոկայարանային համակարգի բարեփոխումներ, ինչի արդյունքում կբարձրանան մատուցվող ավտոկայարանային ծառայությունների որակը եւ միջպետական ու ներհանրապետական ուղեւորափոխադրումերի կազմակերպումը կդառնա առավել արդյունավետ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Եղիազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ գաղտնի քվեարկության արդյունքում Արկադի Խաչատրյանը 96 կողմ եւ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Գործադիրն առաջարկում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝ սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, նրանց նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով: Առաջարկվում է ՀՀ կառավարությանն օրենքով տալ լիազորություն սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ բալոնների պարբերական վկայագրման կարգը, սահմանել վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտողներին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանը կարեւորել է խոտան գազաբալոնային համակարգերի հեռացումը՝ ընդգծելով, որ հակառակ պարագայում կարող են լինել անդառնալի կորուստներ: Այս համատեքստում պատգամավորը կարծիք է հայտնել, որ պետությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ անվտանգության ապահովման ուղղությամբ:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը հանել եւ վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի ու արատորոշման քարտի միջոցով:  Արատորոշման քարտը լրացվելու է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվելու է էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալու վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով, առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:  Միաժամանակ գործող էլեկտրոնային ծրագիրը թույլ է տալու վերահսկել տեխնիկական զննության փաստացի իրականացումը: Այն արձանագրելու է տրանսպորտային միջոցի արգելակային ստենդի  վրա բարձրանալը` ֆիքսելով տվյալ տրանսպորտային միջոցի քաշը: Փոխվել է տեխնիկական զննության պարբերականությունը՝ տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվելու է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում, մինչեւ թողարկման 10 տարին՝ երկու տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձրի դեպքում՝ տարեկան մեկ անգամ պարբերականությամբ:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը կարեւորել է նախագծի ընդունումը՝ ներկայացնելով գործընթացի նախապատմությունը: Նա անթույլատրելի է համարել ներկա իրավիճակը, երբ քաղաքացին վճարում է տեխզննման համար, սակայն իրական տեխզննություն չի իրականացվում: Պատգամավորը հստակեցրել է, որ նախագծով սոցիալական բեռի ավելացում չի նախատեսվում:

Հարցի քննարկումը կշարունակվի սեպտեմբերի 16-ի նիստում:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:


21.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվել են «Կանաչ օրակարգ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը մայիսի 21-ին հանդիպել են Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի ներկայացուցիչ, «SEI» ծրագրի ավագ ղեկավար եւ Բնապահպանական ռազմավարության ու քաղաքականության թիմի ղեկավար Բեռնարդաս Պադե...

21.05.2024
Ալեն Սիմոնյանն ու Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում
Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին տեղի է ունեցել զրույց տեսակոնֆերանսի ձեւաչափով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջեւ: Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհր...

21.05.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է NDI-ի երիտասարդների հետ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մայիսի 21-ին հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցների հետ: Ռուստամ Բաքոյանը հյուրերին ներկայացրել է հանձնաժողովի...

21.05.2024
Խորհրդարանը քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը: Մայիսի 21-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի նա...

21.05.2024
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրային ծառայության մասին» եւ կից օրենքներում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 21-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջինից ե...

21.05.2024
ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Մայիսի 22-ին՝ ժամը 13:30-ին, 414 սրահում նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:...

21.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում ...

21.05.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը մայիսի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: «Հանրային ծառայության մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակա...

21.05.2024
Գործադիրը նոր կարգավորում է առաջարկում «Հանրակրթության մասին» օրենքում
«Հանրակրթության ծրագրի» շրջանակում իրականացվող միջոցառումների համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ: Նկատի ունենալով այդ հանգամանքը` պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունն ապահովելու, ինչպես նաեւ լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով առաջար...

21.05.2024
Կսահմանվեն քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք
Օրենքի նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց  ստացումը հաստատող փաստաթղթերի ու հանգամանքների շրջանակը. աս...

21.05.2024
Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք
Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքն այն ստանդարտն է, որը պետությունն առաջարկում է իր մասնավոր հատվածին որպես ուղեցույց: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկա...

21.05.2024
Խորհրդարանը սկսել է նիստերի աշխատանքը. քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը
Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղ...