National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
11.09.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
11.09.2020
Հանձնաժողովի նիստում քննարկվել է դատավորի կենսաթոշակի չափի սահմանման հարցը
1 / 8

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին» օրենսդրական փաթեթը: Հեղինակներն առաջարկում են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում հստակորեն նշել, որ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա վերջին աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձի 75 տոկոսից: Նախագծերի փաթեթն ուղղված է դատավորների համար նրանց բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակի սահմանման ապահովմանը:

Հարակից զեկույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ Կառավարությունը քննարկել է նախագիծը, կարգավորումների մասով մի շարք խնդիրներ արձանագրել եւ ներկայացրել առաջարկներ: Գործադիրն առաջարկում է օրենքով հստակ սահմանել իրավական այն հիմքերը, որով կարգավորվում է դատավորների կենսաթոշակային ապահովությունը: Առաջարկվում է դատավորի համար հստակ ամրագրել սահմանված կենսաթոշակի չափ՝ զուտ աշխատավարձի 75 տոկոսի չափով, սահմանել կենսաթոշակի չափը վերահաշվարկելու դեպքերը, հստակեցնել, որ դատավորի պաշտոն զբաղեցրած անձը չի կարող անցնել կենսաթոշակի, եթե զբաղեցնում է հանրային ծառայության պաշտոն: Առաջարկվել է անցումային դրույթներում անդրադարձ կատարել նախկինում նշանակված կենսաթոշակներին:

Քննարկումների արդյունքում հեղինակի առաջարկով օրենսդրական փաթեթը լրամշակելու նպատակով հարցի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով եւ ստացել դրական եզրակացություն:


11.09.2020
ԱԺ խորհուրդը յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի աշխատանքի մեկնարկին ընդառաջ նիստ է գումարել
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ կայացել է ԱԺ խորհրդի նիստը: Փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Ազգային ժողովի յոթերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշման մեջ, որոնց համաձայն Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի կազմում կընդգ...

11.09.2020
Տեղեկատվություն
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն իրենց հավատարմագրերը կարող են ստանալ Ազգային ժողովի ընդունարանում (Բաղրամյան մուտք) սեպտեմբերի 14-15-ին՝ ժամը 09:30-12:30: Լրացուցիչ հարցերի համար զանգահարել (011) 513-2...

11.09.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS