National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
10.09.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
10.09.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 9

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 10-ին շարունակել է նախորդ օրն ընդմիջված նիստի աշխատանքը:
 
Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի՝ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընկերությունների գործունեության իրականացման համար բարենպաստ իրավական դաշտի ստեղծմամբ: Կարգավորվում են նաեւ ՀԴՄ-ներով առեւտուր իրականացնելու եւ նոր ՀԴՄ-ների կտրոնների վրա ապրանքների տեսակների նշման հետ կապված հարցերը: Փոխնախարարը նաեւ նշել է, որ նոր ՀԴՄ-ները վերահսկելի են դարձնում խանութներում իրականացվող առեւտրային գործարքների ողջ ընթացք:

Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթին տրվել է դրական եզրակացություն:
 
Հանձնաժողովականները շարունակել են նաեւ նախորդ օրն սկսած «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի քննարկումը: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանի հավաստմամբ՝ 2021 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվելու «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքը եւ ՀՀ հողային օրենսգրքով հողի հարկին հղված դրույթներում անհրաժեշտություն է առաջանում ,հողի հարկըե փոխարինել «անշարժ գույքի հարկը» բառերով:

Առաջարկվող փոփոխություններով ՀՀ-ում կմեծանա հասարակական եւ արտադրական նշանակության օբյեկտների օտարման գործարքների շրջանառության ծավալը, ինչպես նաեւ նպաստավոր պայմաններ կստեղծվեն անշարժ գույքի ձեռքբերման դեպքերում դրամական միջոցների ներդրումների համար: Մի շարք խնդիրների հստակեցման նպատակով Բաբկեն Թունյանն առաջարկել է նախագծերի փաթեթի քննարկումն հետաձգել մինչեւ 2 ամիս ժամկետով, ինչն ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասի» նախագծերի փաթեթը:

Նախատեսված լրացումների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց շատ մոտ գտնվող դեղատների «կանաչ խաչ» գովազդային լուսատախտակը եւ «դեղատուն» վերտառությամբ գովազդային վահանակը, վարորդների կողմից նույնացվելով տրանսպորտային երթեւեկությունը կարգավորող լուսացույցների կանաչ լույսի հետ, երթեւեկության ընթացքում շփոթություն են առաջացնում, եւ հաճախ դառնում վթարային իրավիճակի պատճառ: Վարորդները, նույնացնելով նշանի կանաչ լույսը լուսացույցի հետ, հատում են ճանապարհը` ենթարկվելով վարչական պատասխանատվության: Այսինքն՝ հիմնական նպատակն է լիցենզավորված անձ հանդիսացող դեղատնային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից «կանաչ խաչ» գովազդային լուսատախտակի եւ «դեղատուն» վերտառությամբ գովազդային վահանակի տեղադրումն ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց շատ մոտ տարածքում բացառելը, այնուհետեւ նշված պահանջի չկատարման դեպքում նշված լիցենզավորված անձանց նկատմամբ օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Ըստ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի՝ նախագծերը մշակվել են սպառողների շահերի պաշտպանության նպատակով, համաձայն որի, վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն` սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու եւ վերադարձնելու պայմանների վերաբերյալ, ինչպես նաեւ Կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը:

Պատգամավորների բարձրացրած բազմաթիվ հարցադրումների արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում:

Մշտական հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ փաթեթի քննարկումն հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:
 
Նույն ժամկետով հետաձգվել է նաեւ ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի, Արտակ Մանուկյանի հեղինակած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթի քննարկումը:
 


10.09.2020
Հանձնաժողովում քննարկվել են բնապահպանությանը, կենդանիներին, պետական ոչ առեւտրային կազմակերպություններին վերաբերող օրենսդրական նախագծեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ սեպտեմբերի 10-ին նիստ է գումարել: Վարազդատ Կարապետյանը շնորհավորել է հանձնաժողովի աշխատանքներն սկսելու կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գո...

10.09.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հ...

10.09.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

10.09.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

10.09.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 03.09.2020,  07.09.2020, 08.09.2020ժամը 10:00 04.09.2020 ժամը 09:30314 սենյակ, 11.09.2020...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS