Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակն առաջարկում է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի եւ Սահմանադրական դատարանի աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդի հաշվարկի հիմքում դնել ամսական անվանական աշխատավարձը:
Նախաձեռնության վերաբերյալ բացասական դիրքորոշում է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը: Վերոնշյալ անձանց աշխատավարձի բարձրացումը զեկուցողն առավել նպատակարմար է համարում բազային աշխատավարձի բարձրացման միջոցով:
Լրամշակելու նպատակով հեղինակը հետաձգել է նախագծի քվեարկությունը:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը, որի մտահղացումը, ըստ հիմնական զեկուցող Սրբուհի Գրիգորյանի, առաջացել է քաղաքացիների հետ հանդիպումների արդյունքում: Առաջարկվում է լրացումներ կատարել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում, ըստ որի` պետությունը փոխհատուցում կտրամադրի միայնակ տարեցների կոմունալ վճարների դիմաց:
Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի՝ Կառավարությունը նախագծի ընդունումը համարում է ոչ նպատակաhարմար: Նշվել է, որ ՀՀ օրենսդրությամբ առկա են տարեցներին սոցիալական աջակցության տրամադրման համապատասխան մեխանիզմներ, այդ թվում՝ նաեւ կոմունալ վճարների զեղչման տեսքով:
Նախաձեռնությունը ստացել է բացասական եզրակացություն:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի, Նարեկ Զեյնալյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:
Հիշեցնենք, որ առաջարկվող կարգավորումներով ակնկալվում է բարձրացնել կանանց պաշտպանվածության մակարդակը աշխատանքային միջավայրում: Նաեւ՝ նորածնի հորը` երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ կտրամադրվի գործատուի հաշվին վճարովի արձակուրդ մինչեւ 5 աշխատանքային օր տեւողությամբ:
Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են ՀՀ կառավարության հեղինակած «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին» եւ պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանի, Արուսյակ Ջուլհակյանի, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի քննարկումը:
Այնուհետեւ պատգամավորներն անդրադարձել են 2020 թվականի հունիսի 26-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից հանձնաժողով ուղարկված հանրագրի՝ «Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելու մասին հարցին:
«VARDANYAN@PARTNERS» իրավաբանական կազմակերպության կողմից ներկայացված հանրագիրը վերաբերել է չծնված երեխայի կամ պտղի իրավական կարգավիճակին: Հանրագիր ներկայացնողները նշել են, որ եվրոպական երկրներում հարցի վերաբերյալ մոտեցումները տարբեր են, իսկ մեր երկիրն ընդհանրապես չի ճանաչում չծնված երեխայի կյանքի եւ արժանապատվության իրավունքները:
Հանրագրով հիմնականում առաջարկվում է արգելել ՀՀ-ում հղիության բոլոր տեսակի արհեստական ընդհատումները՝ անկախ հղիության ժամկետից ու հղիության ընդհատման բժշկական կամ սոցիալական ցուցումներից:
ՀՀ առողջապահության նախարարության եւ ոլորտի ներկայացուցիչները հիմնականում ընդունելի չեն համարել փաթեթով առաջարկվող փոփոխությունները:
Հանձնաժողովը, լսելով երկու կողմերի կարծիքները, որոշել է մերժել փաթեթը շրջանառության մեջ դնելու մասին առաջարկը:
Մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են պետական սահմանին, հարկային ոլորտներին, պետական գույքի մասնավորեցմանն առնչվող օրինագծեր եւ միջազգային համաձայնագիր
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակի կարծիքով՝ գործող կարգավորումների առկայությա...
Մշտական հանձնաժողովում քննարկվել է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 8-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստ, որտեղ քննարկվել են կինոոլորտին առնչվող մի շարք հարցեր: Քննարկվել է ՀՀ Կառավարության ներկայացրած «Կինեմատոգրաֆիակա...
Քննարկվել են հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբի անդամներ Սոս Ավետիսյանը, Սարգիս Խանդանյանն ու Տարոն Սիմոնյանը հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավ...
ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հավատարմագրերը կարող են ստանալ սեպտեմբերի 10-ից
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն իրենց հավատարմագրերը կարող են ստանալ Ազգային ժողովի ընդունարանում (Բաղրամյան մուտք) սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-14:00-ն, սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-13:00-ը: Լրացուցիչ...
Հանձնաժողովի նիստում քննարկվել են մեքենաների տեխզննման գործընթացում առկա խնդիրները
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 9-ի նիստում Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից: ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...