National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.9.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
08.09.2020
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 8

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արտակ Մանուկյանի նախագահությամբ սեպտեմբերի 8-ին հրավիրած նիստում քննարկել է բանկային համակարգին, ավանդների ներգրավման, սպառողական կրեդիտավորմանն առնչվող մի շարք օրինագծեր եւ միջազգային համաձայնագրեր:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած երկու օրենսդրական նախաձեռնության: Երկրորդ ընթերցման ներկայացված  «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է  փոփոխել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը: Գործող օրենքով սահմանված են հատուցման՝ հինգ եւ տասը միլիոն ՀՀ դրամ սահմանաչափեր՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների փոխհատուցման համար այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ: Նախագծի ընդունման արդյունքում դրամային ավանդների փոխհատուցման սահմանաչափը կավելանա վեց միլիոն դրամով, իսկ արտարժութային ավանդների փոխհատուցման սահմանաչափը՝ երկու միլիոնով:

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի ընդունումը պայմանավորված է նախորդ օրենքի համապատասխան հոդվածով սահմանված բանկային պարտավորությունների մարման հերթականության` բանկային ավանդների, բանկային հաշիվների առկա մնացորդների միասնական շեմի սահմանման անհրաժեշտությամբ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած«,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյանի՝ առաջարկվում է  անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ չհանդիսացող երաշխավորի հետ կնքված երաշխավորության պայմանագրում նշել երաշխավորության առավելագույն գումարային չափը` թվային արտահայտությամբ: Երաշխավորության պայմանագրում պետք է հստակ սահմանվի այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը: Մի շարք հոդվածներում փոփոխությամբ պարտապանի  կողմից  երաշխավորությամբ  ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է սուբսիդիար պատասխանատվություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նույն խմբակցության հեղինակած «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ գործող օրենքով թեեւ նախատեսված է կրեդիտավորման պայմանագրում արդյունավետ տոկոսադրույքի չափը նշելու վերաբերյալ պարտադիր պահանջ, սակայն փաստացի իրավիճակը ցույց է տալիս, որ վարկառուները շատ հաճախ ստորագրելով պայմանագիրը չեն տեղեկանում այդ տոկոսադրույքի չափի մասին՝ պայմանագրի բավական ծավալուն լինելու պատճառով, իսկ  որոշ դեպքերում էլ դրա մասին չեն տեղեկացվում վարկատուների կողմից:

Առաջարկվում է արդյունավետ տոկոսադրույքի վերաբերյալ նշումը ներառնել նաեւ պայմանագրի վերջին հատվածում՝ հաճախորդի ստորագրության համար նախատեսված հատվածից անմիջապես հետո՝  նույն էջում: Արկադի Խաչատրյանի հավաստմամբ՝ դա հնարավորություն կտա վարկառուներին պայմանագրի ստորագրման պահին հստակ տեղեկանալ արդյունավետ տոկոսադրույքի չափի մասին՝ մինչ վարկի ստացման  վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը:

Հանձնաժողովականների հիմնական մասը դեմ է արտահայտվել, Կառավարությունը դրական եզրակացություն չէր ներկայացրել:  Հիմնական զեկուցողը երկու նախագծերի քննարկումն ու քվեարկությունը հետաձգել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակն առաջարկում է  Բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի առաջադրման, ընտրության եւ բանկի խորհրդում ընդգրկման, ինչպես նաեւ բանկի մասնակիցներին տեղեկատվության ներկայացման կարգը սահմանել կանոնադրությամբ: Բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ, եթե նա ունի բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն վեց տարվա մասնագիտական ստաժ: Ըստ պատգամավորի՝ ներկայացված փոփոխությունները միտված են հնարավորություն ընձեռնելու բանկերի խորհուրդներին առավել բարձր կառավարման որակ ապահովելուն:

Հարակից զեկուցողներ ԱԺ պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն ու ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը կարեւորելով նախագծի ընդունումը՝ կոչ են արել կողմ քվեարկել: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի հեղինակած  «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցումն ու «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկումը հիմնական զեկուցողի առաջարկությամբ հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիրե վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:  10, 626, 263 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի նպատակն է ֆինանսավորել ՀՀ հարավային սահմանի երկայնքով Մեղրի քաղաքի մոտակայքում ներկայիս սահմանային անցակետի արդիականացումն ու ընդլայնումը: Մաքսակետի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 8.7 հա: Սահմանների ինտեգրացված կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխան սահմանային անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով` նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք` 4000 քմ կառուցապատման մակերեսով` տանիքում 1500 քմ արեւային էներգակայանով: Մաքսակետի տարածքում լինելու են մուտքի եւ ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման մասնաշենքեր, անասնաբուժական, սանիտարական եւ բուսասանիտարական հսկման կայան, մաքսային ձեւակերպումների եւ բրոքերային մասնաշենքեր, բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենք եւ մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ եւ այլ ենթակառուցվածքներ:

Քննարկվել է նաեւ 2020թ. ապրիլի 7-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասինե համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի հավաստմամբ՝ ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից (,KfWե բանկ) ներգրավելու վարկային միջոցներ եւ ֆինանսական օժանդակություն մի շարք ծրագրեր իրականացնելու նպատակով: Գումարի ընդհանուր չափը շուրջ 88մլն եվրո է:

Պատգամավորները դրական եզրակացություն են տվել միջազգային համաձայնագրերին:


08.09.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Սեպտեմբերի 8-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 3-ին հրավիրված հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Կառավարության հեղինակած «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դր...

08.09.2020
Օրենսդրական փոփոխություններ՝ ատելության խոսքի դեմ պայքարելու նպատակով
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 8-ին հանդիպել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  /ՄԱԶԾ/ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչ  Ռուզաննա Հայրապետյանի եւ «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի ղեկավար Արա Ղազ...

08.09.2020
Քննարկվել է ֆինանսական ոլորտում տեղեկատվության փոխանակմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություն
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդե...

08.09.2020
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար՝ ԱԺ նախագահը նշել է, որ եկեղեցի-պետություն, եկեղեցի-կրթական համակարգ հարաբերություններին վերաբերող մի շարք հասարակական հնչեղություն ունեցո...

08.09.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

08.09.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

08.09.2020
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am