Տպել
07.09.2020
Քննարկվել է երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրինագիծ
1 / 6

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 7-ին գումարված նիստում  քննարկվել է ՀՀ Կառավարության ներկայացրած «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ  օրենքի  32-րդ հոդվածը լրացնել նոր մասերով,  որով նախատեսվում է, որ 16 տարին լրացած երեխայի՝ հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալիս է նա, եթե բժիշկ-հոգեբույժի կարծիքով 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները,  այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային, կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը:

16 տարին չլրացած երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նախատեսվում է, որ երեխայի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:

Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ փոխնախարարը նշել է, որ այն դեպքում, երբ եւ՛ երեխան, եւ՛ նրա օրինական ներկայացուցիչը հրաժարվում են հոգեբուժական օգնությունից եւ հոսպիտալացումից, ապա այդ դեպքում  որոշում  կայացնում է դատարանը՝ ծանոթանալով բժշկական մասնագիտական հանձնաժողովի եզրակացությանը: Կասկածներ ունենալու պարագայում դատարանն իրավասու  է պահանջել կրկնակի բժշկական փորձաքննություն, լսել երեխային եւ նրա օրինական ներկայացուցչին, որից հետո կայացնել  որոշում:

Փոխնախարարը պարզաբանել է, որ այս փոփոխությունների նպատակը ՀՀ Սահմանադրությանը հակասող դրույթների վերացումն է: Օրենսդրական նախաձեռնությունն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կընդգրկվի ՀՀ ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Ընդունվելուց հետո  օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

Նիստի օրակարգում ընդգրկված երկու այլ օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը հեղինակների առաջարկով մինչեւ երկու ամսով հետաձգվել է: 
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...