Տպել
07.09.2020
Քննարկվել է երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրինագիծ
1 / 6

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 7-ին գումարված նիստում  քննարկվել է ՀՀ Կառավարության ներկայացրած «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ  օրենքի  32-րդ հոդվածը լրացնել նոր մասերով,  որով նախատեսվում է, որ 16 տարին լրացած երեխայի՝ հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալիս է նա, եթե բժիշկ-հոգեբույժի կարծիքով 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները,  այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային, կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը:

16 տարին չլրացած երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նախատեսվում է, որ երեխայի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:

Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ փոխնախարարը նշել է, որ այն դեպքում, երբ եւ՛ երեխան, եւ՛ նրա օրինական ներկայացուցիչը հրաժարվում են հոգեբուժական օգնությունից եւ հոսպիտալացումից, ապա այդ դեպքում  որոշում  կայացնում է դատարանը՝ ծանոթանալով բժշկական մասնագիտական հանձնաժողովի եզրակացությանը: Կասկածներ ունենալու պարագայում դատարանն իրավասու  է պահանջել կրկնակի բժշկական փորձաքննություն, լսել երեխային եւ նրա օրինական ներկայացուցչին, որից հետո կայացնել  որոշում:

Փոխնախարարը պարզաբանել է, որ այս փոփոխությունների նպատակը ՀՀ Սահմանադրությանը հակասող դրույթների վերացումն է: Օրենսդրական նախաձեռնությունն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կընդգրկվի ՀՀ ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Ընդունվելուց հետո  օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

Նիստի օրակարգում ընդգրկված երկու այլ օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը հեղինակների առաջարկով մինչեւ երկու ամսով հետաձգվել է: 
 


07.09.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակել է սեպտեմբերի 3-ին ընդհատված նիստը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրի...

07.09.2020
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Սեպտեմբերի 7-ին Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայութան պետ Արմեն Ղազարյանի ներկայացմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բ...

07.09.2020
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից: ...

07.09.2020
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

07.09.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...