National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.8.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
06.08.2020
Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:  

«Ձերդ գերազանցություն,

խոր կսկիծով տեղեկացանք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մասին:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր խորին ցավակցությունը եւ մխիթարական խոսքը՝ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ բոլոր տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:

Համոզված եմ, որ Լիբանանի ժողովուրդը ուժ եւ հաստատակամություն կգտնի բուժելու այս աղետի հասցրած վերքերը եւ արագ վերականգնելու ավերածությունները:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում:


06.08.2020
Ընտրական օրենսգրքի հանրային քննարկումների մասնակցության հրավեր
ՀՀ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը, հիմք ընդունելով 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը եւ դրա հիման վրա ներկայացված ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, վերսկսում է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հա...

06.08.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին
«Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   1-ին մասի եւ  213-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,-ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:...

06.08.2020
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանն օգոստոսի 5-ին հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան  Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Մխիթ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am