Տպել
29.07.2020
ՀՀ ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպել են բուհերի ընդունելության քննության արդյունքում դուրս մնացած դիմորդների եւ նրանց ծնողների հետ
1 / 4

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը եւ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հուլիսի 29-ին հանդիպել են 2020-2021 թթ. բուհերի ընդունելության քննության արդյունքում դուրս մնացած դիմորդների եւ նրանց ծնողների հետ: Հանդիպումը կազմակերպվել է «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամների առաջարկով:

Մասնակիցները նշել են, որ  պատշաճ չի իրազեկվել ընդունելության քննությունների նոր կարգը, համաձայն որի առաջնահերթությունը տրվում է դիմորդի լրացրած առաջին հայտին, ինչն էլ առաջացրել է խնդիրներ: Դիմորդների ծնողները տեղեկացրել են նաեւ, որ իրենց իրավունքների պաշտպանության նպատակով 87 դիմորդի ծնողների ստորագրությամբ պատրաստվում են դիմում-հայտ   ներկայացնել  Վարչական դատարան:

Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել` աջակցելու ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Տեղեկացվել է, որ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ երեք խմբակցությունների անունից ԿԳՄՍ նախարարություն  նամակ կուղարկվի: