Տպել
29.07.2020
Ազգային ժողովում քննարկվել են խորհրդարանական բարեվարքության եւ դրան առնչվող օրենսդրության քարտեզագրմանը վերաբերող զեկույցները
1 / 9

Հուլիսի 28-ին Ազգային ժողովում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի շրջանակում ԱԺ պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից մշակված խորհրդարանական բարեվարքության եւ դրան առնչվող օրենսդրության քարտեզագրմանը վերաբերող զեկույցների քննարկում:

Վերոնշյալ երկու կազմակերպությունների փորձագետները նախորդ ամիսներին ուսումնասիրել են խորհրդարանական բարեվարքության եւ էթիկայի մասով Հայաստանի օրենսդրությունը, պարզել օրենսդրական բացերն ու կարգավորման անհրաժեշտություն ունեցող դրույթները: Քննարկման ընթացքում ներկայացվել է զեկույցների բովանդակությունը, օրենսդրական բացերի կարգավորման կոնկրետ լուծումներ են առաջարկվել:

Նշենք, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի հետ համատեղ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» եւ Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի նպատակն է հզորացնել Ազգային ժողովը պետական կառավարման համակարգում իր նոր ու հիմնավորապես ընդլայնված դերի շրջանակում՝ օրենքների մշակման, վերահսկողության եւ ներկայացուցչականության ապահովման առանցքային գործառույթների իրականացման հարցում: Աջակցությունն Ազգային ժողովին խորհրդարանական բարեվարքության համակարգի բարելավմանն ուղղված քայլերում եւս ներառված է ծրագրի նպատակներում:


03.05.2024
Վաղարշակ Հակոբյանը ղազախ պաշտոնյաներին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը մայիսի 3-ին հանդիպել է Ղազախստանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտի տնօրեն Երկին Տուկումովին: Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյ...

03.05.2024
Խորհրդարանը շարունակել է քննարկել ՄԻՊ տարեկան հաղորդումը եւ զեկույցը
Ազգային ժողովը մայիսի 3-ի նիստում շարունակել է 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեությ...

03.05.2024
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...