Տպել
23.07.2020
Հանդիպում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ
1 / 7

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից զբոսաշրջության հարցերի աշխատանքային խմբի անդամներ Աննա Կոստանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սոֆիա Հովսեփյանը, Տաթեւիկ Գասպարյանը Հռիփսիմե Գրիգորյանի նախագահությամբ հուլիսի 23-ին հանդիպել են զբոսաշրջության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի ընթացիկ խնդիրներին եւ Կառավարության կողմից տնտեսական աջակցության ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել եւ տնտեսավարողների հարցերին է պատասխանել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: Անդրադարձ է կատարվել ոչ միայն  համավարակի շրջանում ի հայտ եկած, այլեւ ընդհանրապես զբոսաշրջության ոլորտին վերաբերող օրենսդրական, հարկային դաշտի կարգավորմանը, տնտեսվարողների, մասնավորապես զբոսավարների գործունեության որակավորմանը, մարքեթինգին եւ ոլորտի առաջխաղացմանը վերաբերող բազմաթիվ հարցերի:

Բարձրացված հարցերը համակարգելու եւ տեսակավորելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նախատեսվում է հանդիպումներ անցկացնել առանձնացված հարցերի օրակարգերով, իսկ նախաձեռնողներին հնարավորություն ընձեռել հանդես գալու համապատասխան առաջարկություններով:

Ըստ Հռիփսիմե Գրիգորյանի՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից զբոսաշրջության հարցերի աշխատանքային խումբը հարթակ է, որտեղ քննարկվում են ոլորտի խնդիրները, ուղղորդվում Կառավարություն եւ համատեղ լուծումներ գտնվում:


16.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...